Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

 

Մաս երկրորդ

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ԱԺՄ-ի նախաձեռնությւսմբ իրենց գրասեն­յակում հանդիպման էին հրավիրված Դաշինքի անդամ կազմակերպություն­ների ներկայացուցիչները։ Ուշ ժամի վերադառնալով ԱԻՄ փոխնախագահ Ոուբեն Վարդանյանն իր զարմանքն արտահայտեց դրսևորված նախաձեռ­նության հանդեպ. «Արկածախնդրական առաջարկներ էին անում, և երբ մենք ժխտականորեն արձագանքեցինք, մեզ թողեցին սենյակում ու իրենք գնացին։ Իբրև թե ուղիներ են որոնում, բայց կարծես թե Դաշինքի կազմակերպության ներկայացուցիչչլինեին»։։։1աջորդօրը սեպտեմբերի 25-ին, ես կառավարա­կան հեռախոսով զանգահարեցի Տեղեկատվությւսն նախարար Հրաչյա Թամրազյանին և տեղեկացա, որ ոստիկանների միջոցով մեր փոխանցած նամակը ստացված է։ Նա և պետական հեռուստատեսության ղեկավար Պերճ Ատեփանյանը պնդում էին, որ չեն կարող եթեր տրամադրել, քանի որ գործող օրենքները չեն պարտադրում ժամանակ հատկացնել ընդդիմությանը։ «Ողբում» էին, որ իրենք փակուղային վիճակում են։ Բայց խոստացան ինչ-որ ծրագրով «Դեմ առ դեմ» կամ «Օրենք և իշխանություն» հանդիպում կազմակերպել։

Նույն օրը կեսօրին, երբ մենք պետք է հրապարակում լինեինք, Վազգեն Մանուկյանի առաջարկով ԱԺՄ-ում քննարկվում էր ընդհանուր իրավիճակը։ Շատ մարդ կար հավաքված, իսկ հրապարակում ժողովուրդը մնացել Էր առանց ղեկավարների։ Տարբեր ու տարօրինակ ելույթներ Էին լինում։ Մթնոլորտը հղի Էր անկառավարելի դառնալու վտանգով։

ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանին խնդրեցի ստանձնել համակարգողի դերը և ինքս Էլ գնացի ԱԺՄ գրասենյակ։

Վ. Մանուկյանը և նրան շրջապատած աժմականները շատ բուռն խոսում Էին այդ օրը ինչ-որ վճռական բաներ անելու անհրաժեշտության մասին։ Զարմանալի մարտական Էր պատվական Ռաֆայել Իշխանյանի դուստր Վարդուհի Իշխանյանը Վ. Մանուկյանի կինը, «ժողովուրդը սպասում Է, ժողովուրդը վճռական քայլեր Է ուզում, եթե մենք այսպես շարունակենք, ապա նրանք այլևս չեն մնա»։

Ես անհանգստացա միայն այն ժամանակ, երբ Վ. Մանուկյանն Էլ նույն տրամադրությամբ արտահայտվեց. «Մենք պետք Է գնանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և այնտեղից դուրս չգանք մինչև մեր պահանջները չընդունվեն։ Եթե նրանք մեր բողոքը չընդունեն և չորդեգրեն մեր աշխատելաձևը ստուգումների վերաբերյալ, ապա մենք դուրս չենք գա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ի նշան բողոքի։ Ու ժողովուրդը նույնպես կմիջամտի։ Վ. Մանուկյանին բավականին ուշադիր լսելուց հետո ես ասացի, որ դեմ եմ այդպիսի շարունակությանը։ Իսկ «ի՞նչ անել» հարցին պատասխանեցի պետք Է շարունակել անել այն, ինչ անում ենք. «Մենք մեր համառությամբ կարող ենք հասնել գործի վերանայմանը»։ «Համաձայն եմ, որ կհասնենք, բայց եթե մարդիկ դադարե՞ն գալ...»։ «Եթե մարդիկ դադարեն գալ միջոցառումներին, ապա մարդկանց այս ամենը պետք չէ»։ «Ի վերջո ես կարծում եմ, որ պետք է ես, դու, էլի հայտնի մարդիկ ներս մտնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ժողովուրդը հետևի մեզ»։ «18 տարի բանտերում ու աքսորներում լինելով ես ոչ մի օր պրովոկատոր չեմ եղել և չեմ լինի»,–սադրիչ բառի փոխարեն «պրովոկատոր»–ն օգտագործելով ես ուզում էի ընդգծել իմ ժխտական վերաբերմունքը։ «Լավ, այդ դեպքում ես ուրիշների հետ կմտնեմ»,շարունակեց Վ. Մանուկյանը, անտեսելով նման գործողությանը տված իմ գնահատականը։ «Ոչ, դու ինքդ էլ իրավունք չունես։ Դու մոռանում ես, որ մեր միասնական թեկնածյուն ես։ Դու միայն Վ. Մանուկյանը չես։ Դու գրեթե նախւսգահ ես։ Ի՞նչ գործ ունի նախագահը ինչ-որ հանձնաժողովի, թեկուզ Կենտրոնական ընտրակւսն հանձնաժողովի աշխատա-կիցների հետ։ Բանակցությունների համար մենք ներկւսյացուցիչներ ունենք հանձնաժողովներում»։

Վ. Մանուկյւսնը կարծես թե համաձայնեց։ Ներկա էր նաև Ռ. Հակոբյանը, սակայն լուռ ունկնդրի դերում։ Չեմ հիշում, թե ովառաջարկեց, որ այդօրը խոսի նաև Ա. Մանուչարյանը։ Կանչեցին Ա. Մանուչարյանին ԳիԱրՔՄ-ի գրասենյակից։ Երբ Վ. Մանուկյանը ներկայացրեց իր ծրագիրը, Ա. Մանուչարյանը բավական տրամաբանորեն առարկեց դրա դեմ, ասելով, որ գուցե այդպիսի մի քայլ նպաստի դեպքերի բուռն զարգացմանը, բայց կարող է և ընդհակառակը մեզ ետ տանել։ «Քանի որ այդ ետ տանելու հանգամանքը բւսցառված չէ, ուրեմն չեմ կարծում, որ իմւսստ ունի այդպիսի բան անել»։ Վ. Մանուկյանը չվիճեց, կարծես մոռացավ Ա. Մանուչարյանի մասին, նրան նաև ելույթի իրավունք տալու համար հրավիրած լինելու մասին։

Խոսակցության ընթացքում սենյակ էին մտնում ԱԺՄ-ի ներկայացուցիչներ և հանկարծ նկատեցի, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ թվում էր, թե սենյակում հավաքվածների մեծամասնությունը կողմ էր Մանուկյանի առաջարկին, բայց այդ մեծամասնությունը աժմականներ էին։ Ու ստիպված եղա մեր համատեղ գործունեության մեջ առաջին անգամ բավական խիստ տոնով պահանջել, որ սենյակից հեռանան Ա. Աադոյանը, Դ. Վարդանյանը, Շ. Քոչարյանը և մյուս աժմականները։ «Ես համաձայնագիր եմ կնքելՎ. Մանուկյանի հետ։ Դուք Ձեր կուսակցության ներսում ինչ ուզում եք խոսեք, իսկ այստեղ Ձեր կարծիքը կարւոահւսյտի Վ. Մանուկյանը»։ Ողջունելի կարգապահությամբ նրանք դուրս եկան սենյակից։ Երբ մենք մնացինք մենակ, Վ. Մանուկյանին ասացի. «Այդպիսի մի քայլ ձեռնտու է այսօրվա իշխանություններին։ Չի կարելի անցնել օրինականության և ժողովրդավարության, քաղաքակիրթ գործունեության սահմանները։ Մա ոչ միայն սկզբունք է, այլև պարզ հաշվարկ, որովհետև մենք այսօրվա շահեկան վիճակից կարող ենք հայտնվել պարտվածի վիճակում»։ «Շատ լավ։ Այդ դեպքում այսպես անենք։ Դու, քեզ մոտ այդ բանը լավ է ստացվում,ասաց Վ. Մանուկյանը,֊կդիմես ժողովրդին ու կհարցնես իրենց կարծիքը, թե ինչպես վարվել»։ Համաձայնվեցինք և այդպես ես ճանապարհ ընկա դեպի հրապարակ։

ժամը 16-ից միքանի րոպե էր պակաս։ Ես ներողություն խնդրեցի մարդկանցից ժամը 12-ին խոստացված ճնշումային միջոցառումից տեղեկատվության նախարարությունը շրջափակելու գաղափարից հրաժարվելու համար, բացատրելով, որ մենք բանակցությունների մեջ ենք և փորձում ենք այդ հարցը լուծել՝ եթերաժամ ստանալ։ Այնուհետև, անդրադառնալով դեպքերի հետագա զարգացմանը, խոսեցի մեր համառությունը շարունակելու անհրաժեշտության մասին։ Մի պահ տեսա մի երիտասարդի, որ առանց խո-սափողի, բարձրաձայն դիմելով ժողովրդին, գոռում էր. «Վերջ, այսպես շարունակել չի կարելի, մենք այսօր պիտի գրոհենք, ջարդենք դրւսնց, բոլորին»։ Առաջին անգամ էր այդպիսի բան կատարվում մեր հանրահավաքում։ Նրան ուղղակի բռնի արմունկով կրծքին սեղմելով, օձիքը բռնած, քաշեցի մի կողմ ասելով դու «պրովոկատոր» ես։ Քանի որ հարթակում շատ մարդ կար կուտակված, քչերը նկատեցին։ «Պարոն Հայրիկյան, ես Ձեզ այնքան եմ հարգում, դուք իզուր այդբանը ինձ ասացիք»։ «Այն, ինչ-որ դու ասում ես, դա սադրանք Է։ Տեղդ հանգիստ նստիր, դու չես որոշողը, թե մարդիկ ինչ պիտի անեն»։ Կողքից մի մարդ, հավանաբար ավելի ինձ լսելի լինելու, քան այդ երիտասարդի համար ասաց. «Լսի, դու Արարատում հհշական Էիր, իսկ հիմա հակահհշակա՞ն ես խաղում»։ Երիտասարդը չարձագանքեց։ Պարզ Էր, թե ով Է, բայց հազարավոր ցուցարարներին թողած, մի ցածրորակ սադրիչով չէի զբաղվելու։ Կարգադրեցի հեռանալ հարթակից և շարունակեցի խոսակցությունը ժողովրդի հետ։

Երբ հարթակ բարձրացան Վազգեն Մանուկյանը և մյուսները, ես խոսափողը անմիջապես նրան տրամադրեցի։ Զուսպ խոսեց։ Նրանից հետո ելույթներ ունեցած մարդկանցից ուշագրավ էր հոգևորականի Շիրակի թեմի ւսռաջնորդի խոսքը։ Մարդկանց մեջ մի անհասկանալի գրգռվածություն կար ու ոմանք պահանջում էին կարճ կապել։ Եզրափակեց. «Եթե ուժի դիմեք, կտկարանաք»։ Չնայած վարողը Շավարշ Քոչարյանն էր, բայց Վազգեն Մանուկյանը միջամտեց իր մեկնաբանությամբ.«Եթե մենք կոշտ չլինենք, ապա իշխանությունները կոշտ կլինեն»։

Երբ հասավ իմ հերթը և պետք է կատարեի մեր պայմանավորվածությունը, Վ. Մանուկյանը խնդրեց, որ թույլ տամ խոսել նաև Աամվել Շահինյանին ու Ալբերտ Բաղդասարյանին։ Ես, բնականաբար, համաձայնեցի։ Երկուսով խոսեցին շուրջ կես ժամ։ Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը մոտեցավ ինձ և գերհուզված ասաց մի նախադասություն, որ ցույց էր տալիս նրա, մեղմ ասած, հոգեկան անհավասարակշիռ վիճակը։ «Վազգեն, հիմա ես կխոսեմ, ու կտեսնես, ամեն ինչ լավ կլինի»,փորձեցի, իմ համոզված լավատեսությունն իրեն փոխանցելով, վերակւսնգնել նրա հոգու անդորրը։ Եկավ այն պահը, երբ ես պետք է խոսեի և մատուցելով Վազգենի առաջարկը, ինչպես նաև դրա հնարավոր արդյունքներն ու հետևանքները առաջարկեի մարդկանց քվեարկությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը։ Այդպիսի քվեարկությունների ժամանակ ժողովրդի հավաքականությունը միշտ լավագույն լուծումներն էր նախընտրում։ Բայց ինձ չհաջողվեց կատարել իմ առաքելությունը։ Անակնկալ խոսափողին մոտեցավ Վ. Մանուկյանը։ Քանի որ նա շարունակում էր մնալ մեր միասնական թեկնածուն, ես ենթադրեցի, որ, իր դիրքից ելնելով, ընդամենը ինչ-որ բան ունի լրացնելու Ալբերտի ասածներին։ Բայց պարզվեց նա գնում էր ինքնագործունեության։ Հայտարարեց, որ ինքը ամեն ինչ վերցնում է իր վրա, գնում-մտնում է ներս Կենտրոնական ընտրական հանձնաժողով և եթե կես ժամից դուրս չի գալիս, ապա մարդիկ մտնում են իր ետևից։ «Գնացինք»,–եզրափակեց իր խոսքը ու շարժվեց Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։

Ես ապշեցի այդ անտակտությունից։ Դա մեր բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտում էր։ Մեզանից որևէ մեկը ինքնուրույն որոշում կայացնելու և այն իր դաշնակիցներին պարտագրելու իրավունք չուներ։ Վ. Մանուկյանի խոսքն ուղղված էր ժողովրդին և ժողովուրդը, բնականաբար, ենթադրելով, որ դա ԱՀ միասնական որոշումն է, հետևեց նրան։ Ինձ համար ակնհայտ էր, որ առջևի շարքերում կանգնածների մի մասն էր միայն խանդավառված այդ նախաձեռնությամբ։ Ավելի շատ էին անակնկալ որոշումից դեռևս ուշքի չեկած, սակայն գնացողներից ետ մնալ չկամեցողները։ Վ. Մանուկյանն առաջ ընկավ և իր ետևից տարավ մարդկանց։ Ի տարբերություն այն բոլոր երթերի, երբ ես նախապես ուղարկում էի եռագույն դրոշները, հետո տալիս անհրաժեշտ ցուցումներ, այս անգւսմ նրանք գնացին առանց դրոշի և նախապատրաստության։

«Անջատիր երաժշտությունը»,կարգադրեցի սովորության համաձայն իմ «Դե եկեք եղբայրներ, մենք միանանք» քայլերգը միացրած ԱԻՄ-ի ռադիոտեխնիկայի պատասխանատու Մարտին Վարդանյանին։ Կողքիս ԱԻՄ-ի խմբակցության քարտուղար Ներսես Զեյնալվանդյանն էր։«Չկանգնեցնե՞մ ժողովրդին»։ «Ոչ»,–շտապեց պատասխանելՆերսեսը։ Հարցս հռետորական էր։ Ես էլ գիտեի, որ դա չէր կարելի անել, դա մարդկանց կկոտրեր։Չգիտեմ, դա հատուկ էր արված, թե պատահական կատարվեց, բայց Վ. Մանուկյանը ինձ ժամանակային և հոգեբանական փակուղու առաջ էր կանգնեցրել։ Հրապարակը աստիճանաբար դատարկվում էր։ Դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին գնում նաև աիմականները։ Ես ոչինչ անել չէի կարող։ Կարգադրեցի կապվել ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) հետ և Ազատության հրապարկում հավաքել ԱԻՄ-ի՛ ռադիոկապ ունեցող ինքնաշարժերը։ Վատ բանի կանխազգացումը ինձ հանգիստ չէր տալիս։ Պետք էր ելք գտնել։

Ցուցարարների համար հաց ու պանիր գնելու մեկնած ԱԻՄ-ի «վիլիս» ինքնաշարժի հետ կապ չկար։ Ես խիստ անհանգիստ էի. մյուս ինքնաշարժերն ուղարկեցի տարբեր ուղղություններով «վիլիսի» հևից։ Շատ շուտով մեր ԿԳ-ից հայտնեցին, որ այնւոեղից կարողացել են կապ հաստատել «վիլիսի» հետ, և նրանց մոտ ամեն ինչ կարգին է, զբաղված են գնումներով։ «վիլիսի» վարորդին ինքնաշարժը վարելու լիազորագիր չէինք տվել, այդ պատճառով էի անհանգիստ։ Մեկնեցինք նրանց ուղղությամբ շուկայի մոտ։ Հազիվ էինք նրանց հասել, երբ ռադիոկապով ինձ հայտնեցին, որ Դավիթ Վարդանյանն ինձ է փնտրում։ Խնդրում էր, որ տեխնիկան բարձրախոսներով զինված ԱԻՄի«երազ» ինքնաշարժը շտապ հասցնենք Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարներին։ Ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Ազգային Համաձայնություն միավորմանը հիմնականում ԱԻՄ-ն էր ապահովում հանրահավաքների համար խիստ անհրաժեշտ ռադիոտեխնիկայով։ Հետագայում սեպտեմբերի 26-ին, այն ամբողջությամբ հափշտակվեց և ոչնչացվեց իշխանությունների հրամանով ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակը գրաված ստահակների կողմից։ 14մլն. 900.000 դրամի շուրջ 35.000 դոլարի վնաս հասցվեց ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակին, չհաշված Գորիսի սահմանամերձ բնակավայրերի (Աիմավան 1 և Աիմավան 9)«Աղավնագետ» համայնքի ունեցվածքի թալանը։

«Դուք մեզ հետ ի՞նչ գործ ունեք,֊դիմեցի Դավիթ Վարդանյանին, երբ մեր ինքնաշարժերով վերադարձանք Ազատության հրապարակ։ Չէ՞ որ դուք ամեն ինչ Ձեր ձեռքն եք վերցրել»։ Դավիթը չլսելու տվեց հասկանալով, իհարկե, որ ակնարկս վերաբերում է Վազգենի վերջին քայլին։ «Մարդիկ չգիտեն ինչ անեն, բարձրախոսներ չկան, խոսքասողչկա»։«Վազգենը թողասի»–իմ գիծը շարունակեցի ես։«Վազգենը ներս է գնացել»,–ասաց Դավիթը։ Ես հասկանում էի, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երբ տասնյակհազարավոր մարդիկ են հավաքված, բարձրախոսների դերը ավելին է, քան հրետանու դերը պատերազմի ժամանակ։

Իմ և Դավիթի խոսակցության ընթացքում ես գտա,Վազգենի նկատմամբ առանց մարդկանց հավատը կոտրելու, և ընդհանրապես, հավատը կոտրելու, իրավիճակից դուրս գալու ելքը։ ԿԸՀ ժողովրդի «ներթափանցումը» ծրագրվում ու առաջարկվում էր որպես Վ. Մանուկյանի և նրան ուղեկցողների կալանավորման պատասխան քայլ։ Եթե ժողովրդին մատուցվեր Վազգենի կալանավորված չլինելու և իր կամքով ներսում մնալու հանգամանքը, ապա դա կվերագներ «ներս գնալու» անհրաժեշտությունը։

Այսպիսով, Վ. Մանուկյանի ճակատագրական ելույթից շուրջ մեկ ժամ անց բարձրախոսներով զինված«երազով», ցուցարարների համար հաց տանող «վիլիսով» և երկու «նիվաներով», ԱԻՄ-ի օրհներգի հնչյունների տակ, դանդաղ ընթացքով, մտանք ժողովրդի մեջ։ Երևի մարդիկ ինչ-որ բան զգացել էին, որովհետև մեզ սովորականից ավելի խանդավառ էին դիմավորում։ Առաջին իսկ առիթով ես հայտարարեցի, որ Վ. Մանուկյանի հետ ռադիոկապ կա, և նրանք շարունակում են բանակցությունները։

Կապն իրականացնում էինք հետևյալ կերպ. ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակից գործավարուհիս Անահիտ Կարապետյանը, կառավարական հեռախոսով խոսում էր Վ. Մանուկյանի հետ և հերթապահ փոխնախագահի միջոցով ռադիոկապով, խոսակցությունը փոխանցում էր մեզ։ Ես կարծում էի, թե կարողացա հանդարտեցնել արհեստականորեն բորբոքված կրքերը։ Բայց ինձնից հետո խոսող հռետորներից մեկը շարունակեց նույն ոգով. «Եթե 15 րոպեից հետո Վ. Մանուկյանը չգա, մենք մտնում ենք ներս» (անունները որոշ դեպքերում չեմ նշում, որովհետև այս տողերը գրելուս պահին ոմանք դեռևս հետապնդվում են)։ Հանդարտության մթնոլորտը վերականգնելու նպատակով կրկին ես խոսեցի։ Այս անգամ արդեն մարդկանց տեղեկացնելով, որ ուղիղ գծով շարված մեքենաներից մեկում ուտելիք կա, որպեսզի, նախևառաջ, կանայք մոտենան և հաց ու պանիր վերցնեն։ Տարօրինակ ժխոր էր սկսվել։ Ինչ-որ երիտասարդներ բարձրացել էին ցանկապատների վրա։ Ցանկապատները սկսել էին ճոճվել։ Հայտնվեց Ա. Մանուչարյանը։ Միարժեքորեն դեմ էր կրքերի բորբոքմանը։ Վերադարձել էր նաև Ա. Մարզպանը։ Մոտենալով ինձ հարցրեց. «Ո՞վ է բարձրախոսը տվել Ա. Բաղդասարյանին։ Ու՞մ անունից է խոսում Ալբերտը»։ Մոտեցավ նաև Լյուդմիլա Հարությունյանը։ Նա ձայն խնդրեց և դիմելով ժողովրդին ասաց. «Դուք անում եք այն, ինչ ցանկալի է Տեր-Պետրոսյանին»։ Այդ ընթացքում Կենտրոնական գրասենյակից մեզ հաղորդեցին, որ բանակցությունները հաջող ընթացքի մեջ են, որ դրանց մասնակցում է նաև Բ. Արարքցյանը, որ մեր պահանջը բավարարվում է։ Ես նույնիսկ մի փոքր վերամբարձ, արհեստական ոճով այս ամենը ներկայացրեցի ժողովրդին, սակայն ակնկալվող հանդարտության փոխարեն տեսա մոլեգնորեն ճաղերի վրա մագլցող մարդկանց։ Նրանք ոչ միայն տրամաբանությանը, այլ նաև ինձանից հետո խոսող Դավիթ Վարդանյանի հորդորներին չէին ենթարկվում։

Հետագայում տարբեր աղթյուներից տեղեկացանք, որ մեծքանակությամբ քաղաքացիական հագուստներով մարդիկ են բերվել Ազգային ժողովի մոտ, որ իշխանությունները պետական ձեռնարկությունների, մասնավորապես էլեկտրացանցի աշխատակիցների ուքաղաքտցիական հագուստներով ուղարկված զինվորականների պարտադրել են մասնակցել հանրահավաքին, դարպասների տապալմանը և Ազգային ժողովի վրա իրականացվելիք գրոհին։ Ներքին գործոց նախարար Վանո Աիրադեղյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ ցուցարարների մեջ մեծ թիվ են կազմում ՆԳՆ աշխատակիցները։ Այս տեղեկությունների իսկությունը պարզելը, կարծում եմ, քրեագետ պատմաբանների խնդիրն է, բայց եթե ես այստեղ չհիշատակեի ամենքի շուրթերից հնչող այս վարկածի մասին, ապա կասկածի տակ կընկներ ողջ շա-րադրածս։

ժխորն ու աղմուկը այնքան ավելացան, որ անգամ բարձրախոսի ձայնը չէր լսվում։ Տարբեր տեղերում ցանկապատները տապալվեցին, և զգալի թվով մարդիկ ներխուժեցին Աժ-ն շրջափակող այգու տարածք։ Հարյուրից ավելի աիմականներ հավաքվել էին իմ շուրջը և սպասում էին կարգադրության։ Նաև անծանոթ մարդիկ մոտենում և հարցնում էին. «Պարոն Հայրիկյան, մենք ի՞նչ անենք։ Մենք էլ գնա՞նք ներս, գնա՞նք ներս»։ Այդ ժամանակ ավտոմեքենաների հռնդյուններ լսվեցին, հետո կրակոցներ և պայթյուններ։ Սկսվեց խուճապ։ Ցուցարարների մեջ մեծ թվով կանայք ու երեխաներ կային, որոնք ներս չէին մտել, բայց հենց նրանք եղան հիմնական տուժողները։ Ավտոմեքենան ջրի հզոր շիթով տապալում էր մարդկանց։ Այդտեղ բացահայտվեց մեքենաները մեկ ուղիղ շարքով կանգնեցնելու առավելությունը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասվում։ Երկինքը լցված էր ավտոմատների առկայծող գնդակների հետագծերով։ Իմ հրահանգով ԱԻՄ-ի ինքնաշարժերը անմիջապես ճանապարհ ընկան։ Նրանցից մեկում հասցրեցի տեղավորել նաև դեմոկրատների առաջնորդ Արամ Սարգսյանին։ Մերոնք առանց ինձ հեռանալչէին ուզում։ Հատկապես համառում էին Սուսաննա Ավագյանը և Արթուր Բաղդասարյանը։ Ես էլչէի պատկերացնում, թե ինչպես պետք է մարդկանց թողնեի, իսկ վտանգը մերձենում էր, և ստիպված եղա կոպտորեն կարգադրել անմիջապես հեռանալ։ Մարդիկ չգիտես որտեղից ճարածքարերովխփում էին քլորաջրի հզոր շիթեր շաղ տվող զրահապատ մեքենային։ Բայց դրանք անկարող էին վնասել։

Հետո տեղեկացա, որ մարդկանց հաջողվել էր կոտրել ինքնաշարժերի լուսարձակները և նրանք ստիպված կանգ էին առել։ Ավտոմատային համազարկերին ժողովուրդը պատասխանում էր սուլոցներով ու գոռում-գոչյուն-ներով։ Առաջին պահի տագնապին հաջորդել էր վրդովմունքը։ Հնարավոր չէր պատկերացնել, թե որտեղ ինչ էր կատարվում։ Անհայտ էին Վ. Մանուկյանի, Ռ. Հակոբյանի, Լենսեր Աղալովյանի ճակատագրերը։ Մարդիկ նման էին հովվին կորցրած ոչխարների, բայց բոլորն ընթանում էին դեպի Ազատության հրապարակ։

Աուսաննան քիչ ներքև իջել էր ինքնաշարժից և Տիգրանի հետ հայտնվեց կողքիս։ Աստիճանաբար խուճապը դադարեց և հավաքվեցինք Ազատության հրապարկում։Արդեն մութ էր։ Կարգադրեցի միացնել բարձրախոսները և փորձում էի մարդկանց հույս և կորով ներշնչել։ Ցույցը ցրող մեքենաների հետևից եկող վահանակիր ոստիկանների շարքը կանգ էր առել Ամերիկյան դեսպանությունից մի փոքր վերև։

Մեծ թիվ էին կազմում ծեծվածները, այդ թվում և աղջիկներ։ Մի մայր փնտրում էր իր 12-ամյա որդուն։ Ասացին, որ այդպիսի մի երեխայի ուշագնաց վիճակում տեսել են հիվանդանոցում։ Մայրն էլ խելագարվածի պես վազեց հիվանդանոց։ Գրություն ստացա, որ վիրավորների համար արյուն է պետք։ Տասնյակ մարդիկ իսկույն արձագանքեցին, սակայն շուտով վերադարձան։ Բժիշկներն ասել էին, որ առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա, որ հարկ եղած դեպքում կտեղեկացնեն։

Չնայած ուշ ժամին, հրապարակը անմիջապես լցվեց։ Ինձ առանձին ասացին, որ նահանջող ժողովրդի մեջ տեսել են Բ. Արարքցյանին։ Դա անհավատալի թվաց։ Ես ժողովրդին ուզում էի արդեն տուն ուղարկել կոչ անելով հանդիպել հաջորդօրը, բայց ինձ մոտեցան մի խումբ աիմականներ և ասացին, որվ. Մանուկյանը ամերիկյան դեսպանատան մոտ է։ ԱԻՄ-ի հերթապահ փոխնախագահ Տիգրան Ազաւոյանին և կարգապահականից մեկ հոգու ուղարկեցի ճշտելու Վ. Մանուկյանի մասին լուրը։ Նրանք հաստատեցին, որ Վ. Մանուկյանը մի քանի հարյուր հոգու հետ ամերիկյան դեսպանատան մոտ է։ Ազատության հրապարակում հավաքվածները իմ կոչովսկսեցին ընթանալ դեպի այն տեղը, որտեղից կես ժամ առաջ փախուստի էին դիմել։ «Վազգեն նա-խա-գահ» վանկարկելով նրանք ընդառաջ էին գնում այն մարդուն, ում անունը այդօրերին դարձել էր ազատության և արդարության խորհրդանիշ։ Համընդհանուր խավարի մեջքայլելով, հասանք ամերիկյան դեսպանատանը, որի ճաղերի մոտ, մարդկանցով շրջապատված Վ. Մանուկյանը և Համաձայնության մի քանի ներկայացուցիչներ խորհրդակցում էին։ Ես առանձնացրեցի Վազգենին ու հարցրեցի, թե արդյո՞ք որևէ բան լսել է Բ. Արարքցյանի մասին։ Պատասխանեց, որ ինքն Ա. Մանուչարյանին ուղարկել է Բաբկենին անվտանգ տուն հասցնելու համար։ Ես ուղղակի ճնշմամբ պարտադրեցի հեռանալ ամերիկյան դեսպանատան մոտից և գնալ Ազատության հրապարակ։ Ամերիկյան դեսպանությունը պաշտպանելու պատրվակը շատ հարմար էր նոր գրոհ ձեռնարկելու համար։ Ազգային ժողովի բակից շարունակում էին համազարկերով օդ կրակել։ Վերադարձանք Ազատության հրապարակ, որտեղ հայտարարի բերեցինք կատարվածը։ Ես, մասնավորապես նկատի ունենալով առաջին նահանջից հետո Վ. Մանուկյանի հետևից գնացած ժողովրդի բարոյակամային բարձր հատկանիշները, այդ օրը հայտարարեցի մեր ժողովրդի հաղթանակի օր։ Մի քանի օր անց հեռուստատեսությամբ ցույց տալով պառլամենտի ծեծված փոխխոսնակին և զուգահեռ իմ ելույթի այդ հատվածը, Հայաստանի պետական լրատվությունը ուզում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե ես պառլամենտի վրա գրոհը, նրա պատասխանատուների նկատմամբ բռնարարքները համարում եմ մեր ժողովրդի հաղթանակը։ Մինչդեռ իմ ելույթի պահին ես նույնիսկ չգիտեի, որ ինչ-որ մարդիկ ծեծի էին ենթարկել նաև Արա Սահակյանին և այլ հհշականների։

Հանրահավաքը ավարտեցինք կեսգիշերից առաջ պայմանավորվելով շարունակել հաջորդօրը, ժամը 12-ին։

ԱԻՄ-ի գրասենյակ գնալուց առաջ ես «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամ Գարի Կասպարովին, որը որպես Ռուսաստանի թիմի ներկայացուցիչ մասնակցում էր շախմատի համաշխարհային օլիմպիա դային։ Իր այդ կարգավիճակը, սկզբունքային ժողովրդավար, կոմունիստական կայսրության օրոք Ազգային ժողովրդավարական շարժումների համակարգիչ կենտրոնի «ժողովրդավարություն և անկախություն» կազմակերպության անդամ, Կասպարովին նուրբ կացության առջև էր դնում։ Սակայն ինչպես պարզվեց հետագայում, նա դիտողի կարգավիճակում չէր մնացել։ Երկու շաբաթ անց Արմենպրեսի թղթակիցը ինձ հարցնում էր, թե ինչու՞ էր Կասպարովը սպառնում իմ կալանավորման դեպքում դադարեցնել իր մասնակցությունը շախմատի համաշխարհային օլիմպիադային։

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>