Category: Հրապարակումներ
Published on 09 November 2013
Print

«Պետություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և ԱԻՄ-ը հանրապետության ողջ տարածքով իրականացնում են հարցումներ՝ ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը, թե՞ Եվրամիությանը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցումներն իրականացվում են ՀՀ ողջ տարածքում, իսկ այս պահին արդեն կան երեք մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում և Արարատում իրականացված հարցումների նախնական արդյունքները: 



Ըստ դրանց՝ ՀՀ բնակչության միայն 20 տոկոսն է ուզում մտնել Մաքսային միություն: «Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում մտնել Մաքսային միություն: Խոսել Մաքսային միության մասին՝ նշանակում է դեմ գնալ ժողովրդի մեծամասնությանը»,- ասաց Պ. Հայրիկյանը:



Նա հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Մաքսային միությունը տնտեսական առումով է շահավետ, ապա ԵՄ-ն մի քանի անգամ մեծ է իր տնտեսական չափերով: Բացի այդ, Պուտինը խոսել է Ռուսական կայսրությունը վերստեղծելու մասին և նշել, որ ափսոսում է 70 տարի խորհրդային կոչվելու համար:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 12 October 2013
Print

Փետրվարի 20-ին Ազգային Ինքնորոշում Միավորման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում, Արցախյան շարժման 4-րդ տարեդարձի առթիվ, անցկացվեց հանրահավաք։ Այն սկսվեց նշանակված ժամից մի փոքր ավելի ուշ: Ազատության հրապարակում հավաքված հանրությունը հրաժեշտ էր տալիս Ղարադաղլու գյուղի ազատագրման ժամանակ նահատակված իր երկու որդիներին՝ «Արաբո» ջոկատի ազատամարտիկներ Սերգեյ Գրիգորյանին ու Արթուր Գոքորյանին։

Հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ, սկզբունքորեն գրեթե չէր տարբերվում երկու օր առաջ նույն կազմակերպության կողմից կազմակերպված հանրահավաքից։ Մասնակիցների սակավաթիվությունը կարելի է բացատրել նաեւ անբարենպաստ եղանակային պայմաններով՝ հանրահավաքի ողջ ընթացքում շարունակվում էր դեռեւս առավոտվանից տեղացող ձյունը։ Նախորդ հանրահավաքի «Անհապաղ ազգային բանակ», «Առանց ազգային բանակի սպարապետը զրո է», «Ազգային բանակի բացակայությունը նոր ցեղասպանության նախապատրաստում է», «Փետրվարի 18-ը ազգային զարթոնքի օր է», «Անհապաղ Սահմանադիր ժողով» կարգախոսներին այս անգամ ավելացել էին «Արցախի պայքարը հայության ազատատենչ ոգին է», «Ղարաբաղ» կոմիտեի ամոթը», «Արցախը փոխզիջման առարկա դարձնողը դավաճան է», «Մեր այսօրվա ծանր վիճակն արդյունքն է ՀՀՇ-ի քաղաքականության» եւ այլ կարգախոսներ։

Հանրահավաքի մասնակիցներին Արցախում վերջին օրերին կատարված իրադարձություններին ծանոթացրեց ԱԻՄ-ի լրատվական ծառայության ներկայացուցիչը։ Այնուհետեւ խոսափողը տրամադրվեց Ռ. Համբարձամյանին։ Նրա ելույթում վերստին հնչեցին նոր խորհրդարանական ընտրությունների եւ ազգային բանակ զորակոչելու նպատակահարմարության կոչեր, շեշտվեց Հայաստանի երեք ամենահեղինակավոր քաղաքական կազմակերպությունների կողմից կոալիցիոն կառավարության կազմավորման անհրաժեշտությունը։ Ցավոք, բանախոսը չնշեց, թե որ կազմակերպությունները նկատի ուներ։

Հավաքում ձայն խնդրեց եւ արտահայտվեց նաեւ Հայաստանի Երիտասարդական Միության ներկայացուցիչ Գ. Գրիգորյանը։ Ըստ նրա, ԱԻՄ-ի նախորդ հանրահավաքում իրենց ելույթից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է ՀԵՄ-ը լուծարելու միջոցներ որոնել։ Նա նաեւ հանրահավաքի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը իշխանության է եկել առանց գործունեության ծրագիր ներկայացնելու, որն էլ այսօրվա մեր տնտեսության, մեղմ ասած, մխիթար վիճակի պատճառն է:

Հանրահավաքը եզրափակվեց ԱԻՄ-ի նախագահ Պ. Հայրիկյանի ելույթով։ Իր կարճատեւ խոսքում Հայրիկյանն անդրադարձավ Արցախի հիմնահարցին, եւս մեկ անգամ շեշտելով, որ այն «պետական օժանդակություն պահանջող ինքնորոշման շարժում է»: Նրա ուշադրությունից չվրիպեցին մերթընդմերթ որոշ հռետորների կողմից ՀՀ Գերագույն խորհրդի ինքնալուծարքը պահանջող կոչերը։ Պ. Հայրիկյանը նշեց, որ այս պահին նման առաջադրումը ձեռնտու է միայն իշխանություններին։

Անդրադառնալով ՀՀ անկախության միջազգային ճանաչման փաստին, նա հայտարարեց, թե «այդ ճանաչումը ՀՀ արտաքին գործոց նախարարության կողմից ըստ էության չի օգտագործվում Արցախի խնդիրը միջազգային շրջանակներում արծարծելու ուղղությամբ»։ Ուստի ամենեւին էլ անսպասելի չէր հանրահավաքի մասնակիցներին ուղղված նրա կոչը՝ «Արցախի ճանաչում» վանկարկումով շարժվել դեպի ՀՀ արտաքին գործոց նախարարություն, ինչը եւ կատարվեց։ Ազատության հրապարակից երթով շարժվելով Բաղրամյան փողոց եւ խմբվելով նախարարության շենքի առջեւ, ցուցարարներն իրենց պահանջը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, տեղ հասցնելու համար Պ. Հայրիկյանի գլխավորությամբ մի պատվիրակություն ուղարկեցին նախարարություն: Ինչպես վերադառնալուց հետո հայտարարեց Պարույր Հայրիկյանը, նրանց ընդունել էր փոխնախարար Արման Նավասարդյանը և խոստացել 2 օրվա ընթացքում պատասխանել հանրահավաքի մասնակիցների պահանջին:

Աղբիւր՝ ankakhutyun.am՝

 
Category: Հրապարակումներ
Published on 20 September 2013
Print

Սեպտեմբերի 20-ի լրատվականների անդրադարձը, վերնագրերով եւ հղումներով


Առաւոտ լրատվական - «Մաքսային միությունից ՌԴ-ն շուտով դուրս կգա, կմնա միայն փչացած Հայաստանը»

Առաջին լրատվական - Մեզ չեն կարող փչացնել

Թերթ.am լրատվական - Վարդան Մամիկոնյանին էլ հրավիրեցին Տիզբոն. Պարույր Հայրիկյանը հույս ուներ, որ Սերժ Սարգսյանը գոնե առերես կուրանար (տեսանյութ)

News.am - Պարույր Հայրիկյանը կոչ է անում 100 հազար ստորագրություն հավաքել ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարության

Սլաք լրատվակամ - Ռուսաստանը կարող է «փչացնել» ՀՀ իշխանություններին

Hayeli.am - … այլևս լևոնորոշման, սերժորոշման, ռոբերտորոշման տեղ չէր մնա. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/

168ժամ - Պարույր Հայրիկյանի համեմատությունը. «Վարդան Մամիկոնյանին էլ հրավիրեցին Տիզբոն…» 

Panorama.am - ԱԻՄ առաջնորդ. Մաքսային միություն գոյություն չունի

Operativ.am - Մեզ պատերազմով են սպառնում, դրա համար էլ ասում ենք Մաքսային միություն. Հայրիկյանն Ազատության հրապարակում է

 
Category: Հրապարակումներ
Published on 29 September 2013
Print

«Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը: 1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Տաթեւիկ Խանաղյանը: Նրա խոսքով, Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը, որպես հիմներգ ընտրությունը սխալ չի, ուղղակի պետք են որոշակի շտկումներ, մասնավորապես առաջին քառատողի վերջին անկախ բառը կնախընտրեին վերափոխել վերածնված բառով. «Տարբերակները շատ են, բայց իմ որպես ՀՀ քաղաքացու համար ավելի նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը: Հայոց լեզուն ճկուն է եւ բառերով հարուստ, ուստի նպատակահարմար չէ մեկ քառատողում կրկնել ազատ, անկախ բառերը մի քանի անգամ: Լացակումած եւ ողբերգական երկրորդ քառատողը աղջկա շուրթերից է հնչում, ինչը հարիր չէ մեր հզոր բանակին, հայ ժողովրդին: Երկրորդ քառատողը որեւէ կապ չունի առաջին եւ երրորդ քառատողերի հետ»: Տաթեւիկ Խանաղյանի պնդմամբ հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ եւ մարտունակ բանակի խորհրդանիշ: Մեր գերխնդիրն է պետականության խորհրդանիշները վերագնահատել: Յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է եւ նախաձեռնությունն ոչ մեկի պատվեր չէ: Հիմներգը լոկ երաժշտական ստեղծագործություն չէ, այլ` մի ամբողջ պատմություն: ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, նոր քառատողերը կխորհրդանշեն Հայաստանի անցած ուղին, մարտահրավերները, որոնք ծառացած են երկար պատմություն ունեցող ժողովրդի առջեւ. «Մեր ժողովրդի նվիրական երազանքն է տեսնել Հայաստանի Հանրապետությունը քաջ որդիների արյան գնով ազատագրված վիճակում, մենք պետք է ոչ միայն արտացոլենք այն իրականությունը,  որը կա մեր օրհներգում, այլեւ ամրագրենք հեռակա մարտահրավերները: Մենք կորուսյալ հայրենիքի վերականգնման խնդիր ունենք: Սա պատվեր է՝ ժողովրդական պատվեր»: 


Աղբյուր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 18 September 2013
Print

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ ելույթ ունենալով` իր «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գիրքը ներկայացրեց Պարույր Հայրիկյանը: Նա մասնավորապես ասաց. «Մենք բոլորս` հայկական, վրացական, ադրբեջանական ժողովուրդները բոլշեւիկյան բռնապետության զոհերն ենք: Մեր բոլոր հիմնախնդիրները այդտեղից են գալիս: Մենք միշտ պետք է դա գիտակցենք եւ հասկանանք, որ երբ մեզ մոտ չկա փոխըմբռնում, դա նշանակում է՝ իշխում է բռնապետությունը, որը մեզ պարտադրված է: Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը: Հետխորհրդային շրջանում հիմնական խնդիրն այն է ,որ ոչ թե ժողովուրդներն են լուծում հիմնահարցը, այլ հիմնականում ԿԳԲ-ի նախկին գործակալները, այսինքն` բոլշեւիկյան կայսրությունն այժմ շարունակում է գոյություն ունենալ նոր կանոններով, սակայն այդ գաղափարը դեռ իշխում է: Հայ-վրացական սահմանի հարցը չնչին խնդիր է, բայց ինչ-որ մեկին ձեռնտու չէ, որ հայերն ու վրացիները խաղաղ ապրեն, նրանց հաջողվեց ադրբեջանցիների հետ խոր կոնֆլիկտի մեջ ներքաշել, այժմ նրանք ցանկանում են, որ հայերը վրացիների հետ էլ կոնֆլիկտի մեջ լինեն ,այդ ժամանակ կավելանա Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը: Նրանց արդեն շատ բան է հաջողվել: Վերջին օրերին բոլոր հայերը շոկի մեջ են, այդ ինչպե՞ս ստացվեց, մենք ասում էինք, որ ապրում ենք եվրոպական արժեքներով, դեպի Եվրոպա ենք գնում, հանկարծ մի օր նախագահը միանձնյա հայտարարեց, որ ոչ, մենք նախընտրում ենք պուտինյան Ռուսաստանը: Խոսքը չի վերաբերում Ռուսաստանին, խոսքը վերաբերում է պուտինյան Ռուսաստանին: Իսկ ո՞վ է Պուտինը: Պուտինը ափսոսում է, որ ժողովուրդները ազատագրվել են խորհրդային կայսրությունից , նա բազմիցս հայտարարել է` մենք հարկադրված էինք անվանել Խորհրդային միություն, սակայն դա Ռուսաստան էր, ռուսական կայսրություն , եւ մեր նպատակն է վերականգնել ռուսական կայսրությունը»: 

Աղբյուր՝ Aravot.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>