Category: Հայտարարություններ
Published on 05 February 2013
Print

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձը թեկնածուի վարկանիշի մեջ որևէ շարժ չի գրանցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածուի ընկեր, նրա շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը: 


«Չկա շոշափելի շարժ, այն, ինչ Ադիբեկյանն էր ասում և ուրիշները, չկա: Նրա վարկանիշը չի բարձրացել», -մեր հարցին ի պատասխան նկատեց Եղնուկյանը: Հետևաբար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, թե Հայրիկյանը եթե դիմի ՍԴ իր «ղսմաթը բաց կթողնի», քանի որ վարկանիշը բարձրացել է, Եղնուկյանը չի ընդունում: «Երբ նախագահի թեկնածուն երևում է հիվանդանոցում, ստեղծում է բացասական իմիջ, դա իրեն ռեյթինգ չի տալիս, դա բացառված բան է, որը ցույց է տալիս համաշխարհային փորձը», -նկատեց Հայրիկյանի ընկերը:

Լրագրողներից մեկի համար տարօրինակ էր` ինչպե՞ս է որ դեպքից մեկ օր հետո արդեն Հայրիկյանը սկսել է շփվել լրագրողների հետ, մինչդեռ կան դեպքեր, երբ մարդիկ սովորական գրիպի դեպքում ծանր հիվանդանում են: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, Եղնուկյանն ասաց, որ այդ առումով Հայրիկյանն առասպելային կերպար է: «Անկախությունից ի վեր սա 5-րդ դեպքն է, եթե կատուների կյանքով ենք հաշվում, մնացել է չորս կյանք Հայրիկյանին», -հավելեց Եղնուկյանը:

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, ապա Հայրիկյանի ընկերոջ գնահատմամբ, իրավապահները «հոյակապ» են աշխատում: Այդ առումով նա մի դրվագ հիշեց. «Հայրիկյանը երբ ուզեց փորձել իր ֆիզիկական ուժը և հաղթահարել հիվանդանոցի մթնոլորտը և որոշեց նախանցյալ գիշեր դուրս գալ հիվանդանոցից, գնաց Դավթաշեն, և ես կարող եմ ասել, որ իրավապահ մարմինները բացարձակ հոյակապ ձևով կազմակերպել էին էդ ամեն ինչը»: Եղնուկյանի խոսքով, թիկնապահների ծառայությունից Հայրիկյանը չի հրաժարվի, քանի դեռ «ոճրագործը չի հայտնաբերվել»:

Հայրիկյանի շտաբում հասկանում են, որ նրա դեմ կատարվածը անհաղթահարելի խոչընդոտ է, բայց իրենք չեն ցանկանում դա շահարկել ու իրենք չեն դիմի Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները երկու շաբաթ ժամանակով հետաձգելու համար: Միևնույն ժամանակ, ինչպես Եղնուկյանն ասաց, իրենք թույլ են տալիս, որ մյուս թեկնածուները իրենց անելիքը որոշեն: «Մենք հետևաբար դուռը բաց ենք թողնում իրենց համար, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց տեսակետները, եթե ուզում են միասնական մոտեցումով բանակցել, մենք պատրաստ ենք», -հայտարարեց Եղնուկյանը:

Վերջինի այս խոսքին ասուլիսի սրահում հայտնվեց Պարույր Հայրիկյանը և հայտարարեց, թե եկել է ցույց տալու, որ ներկա է: «Ներկա եմ, ոչ թե քաղաքական դաշտում, նաև` ֆիզիկապես: Թող բոլորը իմանան, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը իր ուղուց չպետք է շեղի, և ամեն մեկս անելիք ունենք: Ես հասկանում եմ, որ ահաբեկչություն էր իմ նկատմամբ ու գիտեմ` ինչու է այդպես pharmacie en ligne viagra. Այդ ահաբեկչությամբ զբաղվել են տասնամյակներ ու առաջին օրը չէ, որ ինձ փորձել են սպանել: Բայց երբեք չի հաջողվել ինձ սպանել, այլ փորձել են սպանել այն արժեքները, որոնք ես դարձրել եմ իմ ժողովրդի սեփականությունը` ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում, մարդու իրավունքներ», -հայտարարեց Հայրիկյանը:

Աղբյուր` Panorama.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>