Category: Հայտարարություններ
Published on 14 February 2013
Print

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ իր դեմ կատարված մահափորձը բացասաբար է անդրադարձել իր վարկանիշի վրա: Նա բերեց մի օրինակ, որ երբ իր այգեպանը վնասեց մատը, ինքն ինչքան էլ սիրում էր նրան, բայց այլևս աշխատանքի չհրավիրեց: Պարույր Հայրիկյանը նշեց, որ մահափորձի պատճառով ինքը ժողովրդի աչքին խոցելի ղեկավար երևաց, հետևաբար վարկանիշը նվազեց:

«Մինչ մահափորձը մենք ունեինք կայուն աճ, և մեր մասնագետների բոլոր կանախետսումներն արդարացնում էին: Կատարվածը եղավ, երեկ տեղեկացնում էին, որ ամենաշատը եթերում երևացել է Հայրիկյանը, բայց մոռանում էին նշել, որ Հայրիկյանը երևացել է ոչ որպես քարոզող, այլ որպես ահաբեկության ենթարկված անձ», ասաց նա:

Անդրադառնալով Սահամանդրական դատարան դիմում ներկայացնելուն և այն հետ վերցնելուն, Պարույր Հայրիկյանը նշեց, որ դրա շուրջ ստեղծված հուզումները արդարացված են: «Արդարացված է այն տեսնակյունից, որ մարդիկ Հայրիկյանին համարել են կայունության, վճռականության, հետևողականության խորհրդանիշ ու հանկարծ տեսնում են, որ Պարույր Հայրիկյանը դիմումը տվեց ու հաջորդ օրը հետ է վերցնում: Իրականում ես դիմումը տալու պահին տեղեկացրել էի բոլորին, որ չեմ բացառում հետ վերցնելը, սակայն ես մտածում էի դա անել երեք օրվա ընթացքում: Թղթերը հանձնելուց հետո պարզվեց, որ օրենքով միայն մեկ օր ժամանակ ունեմ: Ու ես էդտեղ պիտի որոշեի՝ երկու արժեքներից ի վերջո որին եմ նախապատվություն տալիս: Մեկը Հայրիկյան քաղաքական գործչին, մյուսը Հայրիկյան նախագահի թեկնածուին: Այսինքն՝ մեկը վերաբերում է հայաստանյան քաղաքական կայնքին, մյուսը՝ այդ պահին: Բնականաբար ես պետք է ընդհանրական իրավիճակին տայի նախապատվությունը, քանի որ ահաբեկչությունը կատարված էր ոչ թե իմ դեմ, այլ կատարված էր մեր նաև ժողովրդավարության դեմ: Ես կատարվածի առաջին օրերին ասել էի, որ չեմ հետաձգելու, սակայն ընթացքում պարզվեց, որ ես ոչ թե քարոզարշավ տանելու, այլ մի քանի րոպեից ավելի քայլելու ընդունակ չեմ, և մտածեցի, որ թերևս սահմանադրության մեջ այդ դրույթն ամրագրողները հաշվի են առել հենց այս իրավիճակը», ասաց նա:

 

Պարույր Հայրիկյանը նշեց, որ բացի այդ, կար ևս մեկ գործոն, որի մասին նախկինում չի խոսել: Նրա խոսքով՝ մահափորձը կատարողների նպատակը ընտրությունները մեկ կամ երկու շաբաթով հետաձգելը չէր, այլ ավելի խորն էր: «Ես տեսնում էի, որ մեզ մեր բնականոն հունից դուրս են հանում անհայտ ուժեր և դրան պետք է դիմակայել: Բացի այդ, կար ևս մեկ գործոն, որ մասին խոսել չէի ուզում: Երբ ես մոտեցա Անդիրաս Ղուկասյանին և ասեցի՝ գիտես հնարավոր է, որ միասնական թեկնածու ձևավորվի, գոնե էդ դեպքում դու կընդահատե՞ս հացադուլը: Ինքը մահվան շեմին է  կանգնած, հայ մարդը մարդը կանգնած է մահվան շեմին», ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ստացվում էր այնպես, որ բացի նրանից, որ ինքը ընտրություններն էր հետաձգում, այլ նաև մի հայ մարդ իր նախասիրությունների պատճառով իրեն վտանգի էր ենթարկում: Նրա խոսքով՝ եթե այդ ընթացքում Անդրիասը մահանար, դրանից կօգտվեին դավադիր ուժերը: «Երբ Անդրիասն ասաց, որ մինչև ընտրություններ շարունակելու է հացադուլը, իսկ ես իրեն հավատում եմ, ես նաև իմ խղճի վրա զգում էի այդ ծանրությունը: Երկարացնում եմ թեկուզ երկու շաբաթով և զոհասեղանին եմ դնում Անդրիասին: Գոնե այս պահին ես իմ պարտքը կատարեցի, ընտրությունները հետաձգված չեն: Ով ինչ գնահատական ուզի, կտա», նշեց նա:

 

Աղբյուր՝ lragir.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>