Քաղաքագիտական տեսակետից ճիշտ չէ խոսել Հայոց ցեղասպանության մասին եւ չխոսել Ցեղասպանությունը «ամրագրած» ռուս-թուրքական պայմանագրի մասին: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստան այցելությամբ այդ իրավիճակը փոքր-ինչ մեղմեց:
Պարույր Հայրիկյանի խոսքով` Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները շարունակում են քննարկել հայ-թուրքական հարաբերությունները` շեշտելով, որ Հայաստանն առանց նախապայմանների մոտեցման կողմնակից է: «Հակառակորդը նախապայման է դնում, իսկ մենք 25 տարի առանց նախապայմանների քաղաքականությամբ ենք առաջնորդվում` շարունակելով Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած ողորմելի կեցվածքը»,-ասաց Հայրիկյանը:
Նրա կարծիքով` բոլոր գրագետ մարդիկ գիտեն, որ Ցեղասպանությունը իր նպատակին հասել է` հաստատագրվելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով:
«Ցավոք սրտի, մենք ունեցել ենք ԿԳԲ-ի գործակալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը, իբր հայ ազգի շահերից ելնելով, հենց սկզբից ասում էր, որ մենք Թուրքիային որեւէ պահանջ չպետք է ներկայացնենք` վերջինիս հետ լավ հարաբերություններ ունենալու համար: Սակայն նա լավ հասկանում էր, որ Թուրքիայի հետ հարաբարություններ փոխելը նշանակում է խոսել տարածքների, սահմանների, ռուս-թուրքական պայմանագրի մասին, իսկ ԿԳԲ-ի գործակալը Ռուսաստանի կնքած պայմանագրին հակադրվել չէր կարող»,-ասաց Հայրիկյանը:
Հայրիկյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջորդած նախագահները նույնպես շարունակում են նույն քաղաքական ուղին:
Աղբիւր՝ News.am
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014