Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ իր դեմ կատարված մահափորձը բացասաբար է անդրադարձել իր վարկանիշի վրա: Նա բերեց մի օրինակ, որ երբ իր այգեպանը վնասեց մատը, ինքն ինչքան էլ սիրում էր նրան, բայց այլևս աշխատանքի չհրավիրեց: Պարույր Հայրիկյանը նշեց, որ մահափորձի պատճառով ինքը ժողովրդի աչքին խոցելի ղեկավար երևաց, հետևաբար վարկանիշը նվազեց:
«Մինչ մահափորձը մենք ունեինք կայուն աճ, և մեր մասնագետների բոլոր կանախետսումներն արդարացնում էին: Կատարվածը եղավ, երեկ տեղեկացնում էին, որ ամենաշատը եթերում երևացել է Հայրիկյանը, բայց մոռանում էին նշել, որ Հայրիկյանը երևացել է ոչ որպես քարոզող, այլ որպես ահաբեկության ենթարկված անձ», ասաց նա:
Անդրադառնալով Սահամանդրական դատարան դիմում ներկայացնելուն և այն հետ վերցնելուն, Պարույր Հայրիկյանը նշեց, որ դրա շուրջ ստեղծված հուզումները արդարացված են: «Արդարացված է այն տեսնակյունից, որ մարդիկ Հայրիկյանին համարել են կայունության, վճռականության, հետևողականության խորհրդանիշ ու հանկարծ տեսնում են, որ Պարույր Հայրիկյանը դիմումը տվեց ու հաջորդ օրը հետ է վերցնում: Իրականում ես դիմումը տալու պահին տեղեկացրել էի բոլորին, որ չեմ բացառում հետ վերցնելը, սակայն ես մտածում էի դա անել երեք օրվա ընթացքում: Թղթերը հանձնելուց հետո պարզվեց, որ օրենքով միայն մեկ օր ժամանակ ունեմ: Ու ես էդտեղ պիտի որոշեի՝ երկու արժեքներից ի վերջո որին եմ նախապատվություն տալիս: Մեկը Հայրիկյան քաղաքական գործչին, մյուսը Հայրիկյան նախագահի թեկնածուին: Այսինքն՝ մեկը վերաբերում է հայաստանյան քաղաքական կայնքին, մյուսը՝ այդ պահին: Բնականաբար ես պետք է ընդհանրական իրավիճակին տայի նախապատվությունը, քանի որ ահաբեկչությունը կատարված էր ոչ թե իմ դեմ, այլ կատարված էր մեր նաև ժողովրդավարության դեմ: Ես կատարվածի առաջին օրերին ասել էի, որ չեմ հետաձգելու, սակայն ընթացքում պարզվեց, որ ես ոչ թե քարոզարշավ տանելու, այլ մի քանի րոպեից ավելի քայլելու ընդունակ չեմ, և մտածեցի, որ թերևս սահմանադրության մեջ այդ դրույթն ամրագրողները հաշվի են առել հենց այս իրավիճակը», ասաց նա:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ բացի այդ, կար ևս մեկ գործոն, որի մասին նախկինում չի խոսել: Նրա խոսքով՝ մահափորձը կատարողների նպատակը ընտրությունները մեկ կամ երկու շաբաթով հետաձգելը չէր, այլ ավելի խորն էր: «Ես տեսնում էի, որ մեզ մեր բնականոն հունից դուրս են հանում անհայտ ուժեր և դրան պետք է դիմակայել: Բացի այդ, կար ևս մեկ գործոն, որ մասին խոսել չէի ուզում: Երբ ես մոտեցա Անդիրաս Ղուկասյանին և ասեցի՝ գիտես հնարավոր է, որ միասնական թեկնածու ձևավորվի, գոնե էդ դեպքում դու կընդահատե՞ս հացադուլը: Ինքը մահվան շեմին է կանգնած, հայ մարդը մարդը կանգնած է մահվան շեմին», ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ստացվում էր այնպես, որ բացի նրանից, որ ինքը ընտրություններն էր հետաձգում, այլ նաև մի հայ մարդ իր նախասիրությունների պատճառով իրեն վտանգի էր ենթարկում: Նրա խոսքով՝ եթե այդ ընթացքում Անդրիասը մահանար, դրանից կօգտվեին դավադիր ուժերը: «Երբ Անդրիասն ասաց, որ մինչև ընտրություններ շարունակելու է հացադուլը, իսկ ես իրեն հավատում եմ, ես նաև իմ խղճի վրա զգում էի այդ ծանրությունը: Երկարացնում եմ թեկուզ երկու շաբաթով և զոհասեղանին եմ դնում Անդրիասին: Գոնե այս պահին ես իմ պարտքը կատարեցի, ընտրությունները հետաձգված չեն: Ով ինչ գնահատական ուզի, կտա», նշեց նա:
Աղբյուր՝ lragir.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։