Այս պահին Ազատության հրապարակում ՀՀ հիմներգով մեկնարկեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանն, այն ինչ-որ առումով նախապատրաստությունն է փետրվարի 18-ին կազմակերպվելիք հանրահավաքի:
Հանրահավաքի հիմնական ուղերձներն էին Մաքսային միությունը հավասար է անվճար ուղեգիր Սիբիր, «Ղազագիրը ՀՀԿ ղազագիրն է» և այլն:
րույր Հայրիկյանն իր ելույթում շեշտը դրեց ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցի վրա ու ամբիոնից հայտարարեց. «Մեր իշխանավորները չկարողացան մեր քաղաքացիներին ապահովել ազատությունով: Սրանք, նկատի ունեմ իշխանավորներին, Մոսկվայի լաքեյներին, ոչ կարդում են, ոչ լսում, միայն հոխորտան, եթե հաղթանակից ես խոսում, նախևառաջ պետք է քո քաղաքացու անվտանգությունն ապահովես»:
Պարոն Հայրիկյանն ու իր աջակիցները իրենց համերաշխությունը հայտնեցին Ուկրաինայի գաղափարակիցներին:
Այնուհետև ընթերցվեց փաստաթուղթ, որը եզրափակվեց «կեցցե Ուկրաինայի ազատապաշտությունը, կորչի ռուսական կայսերապաշտությունը»:
Այնուհետև Պարույր Հայրիկյանը նշեց, թե ամեն ինչի հիմքում ընկած է ինքնորոշման հարցը, թե կենսաթոշակային խնդիրների, թե գազի գնի հարց;
Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, թե առաջին անգամ զորքը ժողովրդի դեմ օգտագործել է ՀՀ առաջին նախագահը:
Իրականացվեց նաև ԱԻՄ-ականների գրանցում: Պարույր Հայրիկյանն այս կապակցությամբ ասաց. «Պետք է մեկ առ մեկ աշխատենք, հրապարակային կոչերն այլևս չեն աշխատում»:
«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»,- Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Խաչակիր ՀԿ-ի» նախագահ Գագիկ Սարուխանյանը: Շարունակելով նա նշեց. «Դե յուրե ունենք հանրապետություն, բայց դե ֆակտո ոչ մի օրում չենք ունեցել: Այսօր մենք չունենք ընտրված որևէ նախագահ: Բոլոր իշխանություններն էլ ԿԳԲ-ի գործակալներ են և տարել են այն ծրագիրը, որ դատարկեն Հայաստանը: Армения без армян. ամեն ինչ արվում է, որ այդ ծրագիրն իրականանա»:
«Ազատ, անկախ Հայաստան» կոչերով ընդմիջվող հանրահավաքը սակավամարդ էր: Այդ հանգամանքը Պարույր Հայրիկյանն այսպես պատճառաբանեց. «Ժողովրդի խնդիրներով մտահոգ մարդիկ կաշկանդված են, հրապարակային խոսել չեն ուզում: Ես հասկացա, որ դա լակմուսի թղթի հաջորդ կողմն է, ԿԳԲ-ն գաղտնիություն է սիրում, եթե ասում ենք, որ Մաքսային միությունը գաղտնիություն է սիրում, հիմա ասում ենք, որ ԿԳԲ-ն գաղտնի բազարներ է սիրում, ոչ թե հրապարակային խոսակցություն»: Այնուհետև Պարուր Հայրիկյանը մանրամասնեց, թե ինչ է սպասվում փետրվարի 18-ի հանրահավաքին: 10.30-ից Ծիծեռնակաբերդից կմեկնարկի ավտոերթ դեպի Գառնի, իսկ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաք Ազատության հրապարակում, որը կավարտվի Միքայել Նալբանդյանի՝ ազատության երգչի արձանի մոտ:
Պարույր Հայրիկյանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայում իրավիճակի հետ ու հայտարարեց. «Օլիգարխի նշանակած պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը քաղաքական գործընթացներին չի մասնակցի: Այդ ամենի արդյունքում մենք տեսանք ժողովրդի հաղթանակ:Իսկ Հայաստանում բանակն օգտագործում են ժողովրդի դեմ: Բանակը ժողովրդի դեմ սկսել է օգտագործել այսպես կոչված առաջին նախագահը, նա երկրապահներին էր օգտագործում : 1996-ի նախագահական ընտրություններին դարձյալ Լևոն Տեր-Պետրոսյան կոչված նախագահը օգտագործեց զորք ժողովրդի դեմ: Երկրորդ նախագահը ևս զորք օգտագործեց ժողովրդի դեմ»:
«ՀՀ իշխանությունները սխալ, դավաճանական ճանապարհի վրա են»,-այսօր Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանի և նրա համախոհների կազմակերպած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ի պատասխան Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» մասին հարցին, այսպես պատասխանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցությունը բխում է մեր ազգային շահից, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանի ազգային շահը դժվարանում եմ ասել՝ որն է: Մարդ, ով երեքուկես տարի խոսում էր եվրոպական արժեքներին հավատարմության մասին, մեկ օրվա մեջ խոսքի փոփոխություն է կատարում, մենք բարոյական իրավունք ունենք ասելու, որ քո կարծիքը մեզ չի հետաքրքրում: Եթե նման կերպ Պուտինի մի փշտի պատճառով դիրքորոշում պիտի փոխես, որ ապացուցես, որ ողջ Հանրապետական կուսակցությունը ստրուկների միություն է: Եթե դու նման քաղաքականություն վարես, ի՞նչ կարիք կա, որ ես ինձ թույլ տամ իջնել այդ մակարդակի ու մեկնաբանեմ նրա դիրքորոշումը: Օկուպանտի հետ ազգային շահ լինել չի կարող: Դահիճի և զոհի միջև համագործակցություն լինել չի կարող»: Այն դիտարկումներին, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Եթե սահման պահող էին, ապա սահմանային վերջին դեպքերի կապակցությամբ գոնե հայտարարությամբ պետք է հանդես գային: Ռուսաստանը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է: Պետք է դիմել գործնական քայլերի»:
Աղբիւր՝ Aravot.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։