«Հայեցակետ» հաղորդաշարի հյուրն է Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Մաքսային միության միանալու վտանգները: ԵՄ-ն ընդդեմ ՄՄ-ի՝ արժեհամակարգային տարբերություններ: Մաքսային միության ներքին տրոհումները և մենք: Մայիսի 18-ի միջոցառման մասին: Հանուն անկախության պայքարի շարունակականությունը:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։