Վերջին հրապարակումներ

article thumbnail    ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ...
article thumbnail  «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ...
article thumbnailՊարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը յունուարի 2017 թուական                        
article thumbnailԽորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին...
article thumbnail «Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր...
article thumbnail  Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման...
article thumbnailԲազմաթիւ <<ողջախոհ>> գործիչներ այս օրերին կոչ են անում ՌՈՒՍԱԿԱՆ հենակէտի ՌՈՒՍ զինուորի ՌՈՒՍԱԿԱՆ զենքով կատարած ՍՊԱՆԴԸ չկապել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍ...
article thumbnail«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական...
article thumbnailԱնկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի...
article thumbnailԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական է համարում սահմանադրական փոփոխությունները: «Խաբեություն, անազնվություն, կեղծիք, ժողովրդավարության կրճատում լինելով՝ սա ապօրինի...
Category: Հարցազրիւյցներ
Published on 09 December 2012
Print

1. Պարոն Հայրիկյանինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրություններում՝Ձեր հաղթելու շանսերը:

Նախագահական ընտրութիւններում հաղթելու համար երկու անհրաժեշտ են երկու նախապայմաններ՝  դրանք իսկապէս պէտք է ընտրութիւններ լինեն եւ  ես պէտք է ոչ միայն մտածեմ դրանց մասնակցելու մասին, այլ իսկապէս մասնակցեմ։ Երկուսն էլ միայն ինձնից եւ իմ ցանկութիւնից չեն կախուած, սակայն իմ վճռականութիւնը կարող է շոշափելի դերակատարութիւն ունենալ՝ ինչպէս 1996 թուականին։

Այն ժամանակ իրավիճակն աւելի բարենպաստ չէր, բայց ես զոհաբերելով իմ թէկնածութիւնը նպաստեցի թիմի ձեւաւորմանը, իսկ թիմը կարողացաւ ընտրութիւն կոչուելուց շատ հեռու միջոցառումը դարձնել մթնոլորտը բարեփոխելու միջոց։ Ցաւօք որոշ արկածախնդրական դրսեւորումներ մեզ թոյլ չտուեցին մինչեւ վերջ հասցնել գործը։

Մարդկային՝ առաջին հերթին քաղաքական եւ քաղացիական պատասխանատւութեամբ օժտուած մտաւորականութեան մտաշխարհում՝առայժմ միայն մտաշխարհում, ընթացող խմորումները,  լաւատեսականօրէն տրամադրուելու լուրջ հիմքեր են տալիս։ Իհարկէ, բաւական մեծ է պատմական ճշմարտութիւններ բացայայտող մեծ քանակութեամբ նախապէս տարածուած գրականութեան ու տեսանիւթերի դերը։ Դրանք յիշեցնում են մարդկանց մեր ազգային կեանքում իմ՝ այդ նոյն մարդկանց աջակցութեամբ եւ զորակցութեամբ արդէն ունեցած դերակատարութիւնը։ Որոշ շրջանակների համար կողմնորոշիչ են իմ ծրագրային ելոյթները՝ մանաւանդ արտաքին քաղաքականութեան կայացման, քաղաքացիների իրաւունքների ամրագրման  եւ ճշմարիտ  ժողովրդավարութեան հաստատման ուղղութեամբ։ Այսօր այդ նիւթերը համացանցով, մասնաւորապէս իմ՝hayrikyan.com կայքէջով սփռելու հնարաւորութիւնները էապէս փոխում են իրավիճակը։ Այս ամենով հանդերձ կարճ ժամանակում յաջողութեան հասնելու գլխաւոր նախապայմանը միաւորիչ առաքելութեամբ հանդէս գալու կարողականութիւնն է։ Կկարողանա՞մ այդ ոլորտում դրսեւորել ինձ, կմեծացնեմ յաջողութեան հաւանականութիւնը։ Չե՞մ կարողանայ, մենք միասին կպարտուենք։

2. Արդեն բազում առաջադրումներ կանԻ՞նչ եք կարծումայս պարագայումմտավախություն չկա՞որ այդ թեկնածուները կփոշիացնեն ընդդիմության ձայները: generic viagra cheapest

Խնդրում եմ ներողամիտ լինեք, բայց պիտի առարկեմ Ձեզ։ Իրականում այսօր առաջադրումներ չկան, կան միայն առաջադրուելու ցանկութեան մասին խօսակցութիւններ։ Նոյնը նաեւ ինձ է վերաբերում։ Ես չեմ բացառում, որ բոլոր նախաթեկնածուները, նաեւ նորերը առաջադրուեն, սակայն իմ 1996 թուականի փորձը ինձ յուշում է, որ եթէ կարող մի քանի ուժեր յայտարարի գան, կփոշիանան հենց այդ, հիմնականում անհասկանալի նպատակադրումներով ասպարէզ իջնող նախաթեկնածուների ձայները։ Ինչու՞ ասացի՝ հիմնականում եւ ոչ բոլոր, որովհետեւ երբեք չի կարելի բացառել, որ ի դէմս նախկինում անյայտ եւ այժմ ասպարէզ իջնող մարդկանց թւում կարող են լինել եւ ապագայ նշանակալի ազգային-քաղաքական դէմքեր։

Մի ճշտում էլ պիտի կատարեմ. Նախագահական ընտրութիւնների արդիւնքում, ի տարբերութիւն խորհրդարանական ընտրութիւնների, մէկ թէկնածու է ընտրւում եւ քաղաքական բազմերանգութեան պայմաններում ճիշտ չի լինի, որ այդ ընտրուած անձը լինի ազգի ինչ-որ յատոածի՝ մանաւանդ Հայաստանի պայմաններում խիստ կասկածելի ընդդիմութեան նախագահը։ Իմ յաջողութեան դէպքում դա կլինի բոլոր քաղաքացիների, բոլոր կուսակցութիւնների նախագահը, սակայն Հայաստանի վերջին նախագահը։ Հայաստանի նախագահ պիտի լինի Հայաստանի քաղաքացին, բոլոր քաղաքացիներն իրենց պիտի նախագահ զգան։ Նրանք իմ առաջարկած համակարգի պայմաններում կունենան իրենց համար աշխատող խորհրդարան (ընդամենը միջնորդ-ներկայացուցիչների հաւաքականութիւն) եւ իրենց կողմից նշանակուած՝ ընտրուած վարչապետ։ Ամենաուշը երկու տարուայ ընթացքում (սահմանադրական բարեփոխումների արդիւնքում) մենք կվերացնենք նախագահի պաշտոնը, կկրճատենք խորհրդարանականների քանակը եւ մեր պատմութեան մէջ առաջին անգամ կիրականացնենք վարչապետի ու լիարժեք ներկայացուցչական խորհրդարանի իսկապէս արդար ընտրութիւններ։ Ինչ վերաբերում է ինձ, ես էլ կանցնեմ ստեղծագործական (գիտական եւ գեղարուէստական) աշխատանքների։ Շնորհակալութիւն։

Նախապես շնորհակալություն

Հարգանքներով՝ Տաթև Հարությունյան

Օրուա տեսանիւթ

Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                            Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց..

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 Կարդալ շարունակութիւնը

Բեռնել գիրքը

Նորօրեայ պատմութեան մոռացուող էջերից

Որոնում

Յայտարարութւիններ

article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  30 յուլիսի, 2016թ. «Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում...
article thumbnailԱզատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին...
article thumbnailԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով 29 յունուարի 2015թ. Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը...
article thumbnailԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որա) Հայասատանի բարձրագոյն...
article thumbnailԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ 14 նոյեմբերի 2014թ., Երեւան...

Վերջին տեսանիւթեր

?>?>