ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի մասին, ասաց, որ Պուտինն էլ ռուս նախկին ղեկավարների նման հաստատեց այն, որ ՌԴ-ին Հայաստանը պետք չէ: Նրան պետք է Անդրկովկասը: «Խոսքը չի վերաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններ չունենալուն, այլ Մաքսային միություն կոչվածի ենթակայության տակ անցնելու մասին է խոսքը: Մենք պետք է Ռուսաստանի հետ ունենանք այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունենք, օրինակ, Թուրքիայի և Ինդոնեզիայի հետ»,- կարծում է Հայրիկյանը` հավելելով, որ երբեք Հայաստանը ՌԴ-ի հետ չի ունեցել բարեկամական հարաբերություններ:
Քաղաքական գործչի խոսքով` Հայաստանում պետական քարոզչական մեքենան աշխատում է այն ուղղությամբ, որ պանծացնի գոյություն չունեցող Մաքսային միությունը: «Հայաստանի պետական գործիչները վերածվել են ստրուկների ու հարճերի, որոնք աշխատում են իրենց տիրոջ, իրենց ցարի համար: Երեկ ինձ իմ վրաց գործընկերներից մեկը գրել էր, որ Հայաստանն իր գլուխը կամովին դրեց կախաղանի տակ»,-ասաց Հայրիկյանը:
Ըստ նրա` մեր պետական այրերը մատչելի գնով գազ ձեռքբերելու համար համաձայնեցին միանալ գոյություն չունեցող Մաքսային միությանը այն դեպքում, երբ երեկ Իրանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ մատակարարել:
Աղբիւր՝ mardik.am
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014