Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

Այս գրքույկում հեղինակը Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը, անսալով իր ընտրողների և կուսակիցների պահանջին, վերլուծել և պարզաբանել է 1996թ.–ի նախագահական ընտրություններին, դրան հետևած սեպտեմբերյան իրադարձություններին վերաբերող հասարակությանը հուզող զանազան հարցեր և խնդիրներ։

 

Այս հրապարակումը ձգձգվում էր սեպտեմբերյան դեպքերի կապակցությամբ որոշ քաղաքական գորցիչների նկատմամբ քրեական գործեր հարուցված լինելու պատճառով։

Copyright© ParuyrHayrikyan, 1997 Copyright © "UNSD" publisher, 1997 All rights reserved

 

© «ԱԻՄ» հրատարակչություն, 1997թ.

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջաբանի փոխարեն ........................................................................................................4

Մաս առաջին .......................................................................................................................5

Մաս երկրորդ ..................................................................................................................24

Մաս երրորդ ..................................................................................................................33

Վերջաբանի փոխարեն ......................................................................................................40

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին......................................42

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ2. ՀՀ կուսակցությունների ղեկավարներին....................................44

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3. Հայտարարություն...........................................................................45

Միշտ նախընտրել եմ մասնակցել պատմության կերտմանը՝ երկրորդական համարելով նրա արձանագրումը։ Սակայն մեր աչքերի առջև պատմություն դարձող ներկան, որը ապագայի ուսուցիչն է, այսօր այնպես են խեղաթյուրում, որ քեզ պարտավորված ես զգում զբաղվել նաև գրելով...

Առաջաբանի փոխարեն

ԱՄՆ Պետական քարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցից։ «...Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքով։ Այն նշանավորվեց մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Աահմանադրական դատարան՛ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները։ Անցումային Ազգային ժողովը, ուր իշխող կուսակցության կողմնակիցները զբաղեցնում են աթոռների 88 տոկոսը, ընտրվել է 1996 թվականի հուլիսին, և տեղի ու օտար դիտորդներն այդ ընտրություն-ները որակել են որպես «ընդհանուր առմամբ ազատ, բայց ոչ արդար»։

Նոր խորհրդարանի ընտրությունները ծրագրված են 1999 թվականին։ Սահմանադրությունը հռչակում է անկախ դատական համակարգ, սակայն իրականում դատարանները ենթակա են ճնշման ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների կողմից»։

4

Մաս առաջին

1995թ.հուլիսի 5-ի խորհրդարանական (պառլամենտական) «ընտրություններից» հետո Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) համար ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պայմաններում ընտրություններ չեն կարող լինել։ Միակ հույսն այն էր, որ նախագահի ընտրությունների մասին նոր օրենքում հնարավոր կլիներ կատարել փոփո-խություններ և ընտրական հանձնաժողովներում ապահովել շահագրգիռ կողմերի հավասարակշռված ներկայացուցչություն։ Մեր այդ ցւսնկությունը բխում էր հուլիսի 5-ի կրկնության հնարավորությունը նվազագույնի հասցնելու բուռն ձգտումից։ Հուլիսի 5-ի ընտրություններն անարդար էին, որովհետև օրենքը նախատեսել և նախապատրաստել էր հանձնաժողովներում ընտրություններին մասնակից կողմերից մեկի բազմակի առավելությունը մյուսների նկատմամբ։

Գործող օրենքով ընտրական հանձնաժողովները նախապատրաստում, կազմակերպում և ամփոփում են ընտրությունները։ Եթե հիշենք, որ նրանք որոշումներն ընդունում են ձայների պարզ մեծամասնությամբ, ապա հասկանալի կդառնա, թե որքան կարևոր էր մրցակցող կողմերի հավասարակշռված ներկայացուցչությունն այդ հանձնաժողովներում։

Ազգային ժողովի (Աժ) պետական-իրավական հանձնաժողովում (ԱԻՄ-ի ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյան) ԱԻՄ-ին հաջողվեց ընտրությունների նախորդօրենքի համեմատ բարեփոխել նոր օրենքի նախագիծը, օրինակ.

-արգելվեցին ընտրական տեղամասերը զորամասերում և հիվանդանոցներում,ժխտական քվեարկումը վերացվեց, այլևս պետք չէր ջնջել մյուս թեկնածուների անունները, այլ պետք էր նշում կատարելցանկալիի դիմաց,քվեաթերթիկներըքվեատուփերից հանելիս դրանք տեսակավորելու, նոր մեկ առ մեկ վերցնելու կարգ սահմանվեց,վստահված անձինք ընւորական տեղամասերի արդյունքների ամփոփագրերի պաշտոնական պատճեն վերցնելու իրավունք ստացան,

փոխվեց քվեաթերթիկի ձևը, բայց կտրոնների համարակալման առաջարկը, իբրև թե տեխնիկական պատճառներով, հետաձգվեց։ Ամենակարևոր հարցում սակայն, որ վերաբերում էր հանձնաժողովների ձևավորմանը, մենք չկարողացանք հասնել որևէ արդյունքի։

ՀՀՇ-ի համար դա կենաց և մահու խնդիր էր։ Եվ հուլիսի 5-ի անարդար ընտրությունների միջոցով Ազգային ժողովում ձայների ավելի քան 85 տոկոսին տիրացած հհշականները հեշտությամբ անցկացրին իրե նց ցանկալի տարբերակը։

Մենք հասկանում էինք, որ մեր ժողովուրդը կրկին դատապարտվում է անարդար ընտրությունների։ Հհշակւսն իշխանությունները գնում էին քաղաքացիների հավասարության գրավական «մեկ մարդ մեկ ձայն» սկզբունքի խախտմանը։ Իսկ դա ենթադրում էր ոչ միայն համազգային հիասթափություն, այլև մի քանի տարիների կորուստ ևս ...

Տագնապը համակել էր բոլոր աիմականներին։ Մենք ահազանգ էինք հնչեցնում, սակայն ոչ մի կազմակերպություն, նույնիսկ մեր ապագա դաշնակիցներից որևէ մեկը չէր արձագանքում։ Դա իրադրությունը սթափ չգնահատելու կամ անտարբերության հետևանք չէր։ Պետության ժողովրդի հաշվին պահվող մասնագետների մի ստվար բանակ հհշականների հանձնարարությամբ ընտրությունների կեղծման մի այնպիսի համակարգ, օրենքների այնպիսի լաբիրինթոս էր պատրաստել, որ առաջին կամ երկրորդ հայացքից այդ օրենսդրական դավադրությունը ոչ ոք չէր կարող նկատել։

Ես, որ հենց սկզբից եղել եմ օրինաստեղծ աշխատանքների առանցքում, ամենևին էլ վստահ չեմ, որ ի վիճակի եմ մատչելիորեն ներկայացնել այն, ինչ այդպես ակնհայտ է ինձ համար։ ՈՒստի, սիրելի ընթերցող, այս հատվածում ակնկալում եմ քո հատուկ ուշադրությունը։

1995թ. Ազգային ժողովի ընտրություններում առաջին անգամ նախատեսվեց բազմակուսակցական համակարգի ձևավորում կուսակցական-համամասնական ընտրությունների միջոցով։ Կուսակցությունները ընտրություններին կարող էին մասնակցել ինքնուրույն կամ այլ կուսակցությունների հետ միավորումներ ստեղծելով։ Ենթադրվում էր, որ Աժ մուտք գործելու համար անհրաժեշտ հինգ տոկոսը հաղթահարելու համար թույլ կամ փոքր կուսակցությունները կմիավորվեն և այդպիսհվ ի վիճակի կլինեն մրցել հզոր կուսակցությունների հետ։ Միավորումների և կուսակցությունների համարժեքությունն ամրագրվում էր նաև օրենքի այն պահանջով, որ նրանք պետք է հավասարապես տասական հազար ստորագրություն հավաքեն և հավասարաչափ գրավ դնեն։ Օրենքը նախատեսում էր, որ ընտրական հանձնաժողովների վերջնական կազմը պետք է բաղկացած լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ միավորումների հավասար թվով ներկայացուցիչներից։ Սակայն երբ օրենքը հրապարակվեց, հանձնաժողովներին վերաբերող բոլոր հոդվածներում նշված էին միայն կուսակցությունները, «մոռացել» էին միավորումների մասին։ Օրենքի կիրարկումից հետո պարզ դարձավ հհշականների հետին նպատակը իրենց ստեղծած «Հանրապետություն» արհեստական միավորման մեջ ներգրավված վեց կուսակցությունների միջոցով լրացուցիչ հինգ տեղ ստանալ հանձնաժողովներում։

Ինչո՞ւ արհեստական.

ա) Դեռ «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակներից պատեհապաշտությունը դրոշ, իշխանությունը գերագույն նպատակ և անսկզբունքայնությունը հավատամք դարձրած, սակայն, ժողովրդի ունեցվածքը մի փոքր խմբով յուրացնելու կիրքը որպես շուկայական հարաբերություններ ներկայացրած, իրեն արևմտամետ հայտարարած ՀՀՇ-ն և, օրինակ, մոլագար ընկերվարներ (սոցիալիստներ) Սոցիալ-դեմոկրատական հնչակյանները ոչ մի գաղափարախոսական ընդհանրություն չունեին։

բ) ՀՀՇ-ի «դաշնակից» հինգ կազմակերպությունները միասին չէին ստանա ընտրողների ձայների նույնիսկ մեկ տոկոսը, իսկ նրանցից մեկը «Մտավորական Հայաստանը» (անունից անգամ երևում է, որ կուսակցություն չէ), մինչ այդ ընդհանրապես հայտնի չէր։

գ) ՀՀՇ-ն դասական Ռամկավար-ազատական կուսակցությունից առանձնացած ինչ-որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և առավել ևս նրա առաջնորդ նախկին կոմունիստ, հետո ռամկավար և վերջում «լիբերալ» Վիգեն Խաչատրյանի անհրաժեշտությունը որպես դաշնակից չէր զգում, նրանց պարզապես օգտագործվող էր պետք։

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ներքին գործոց նախարար Վանո Սիրադեոյանը, օգտագործելով իր պաշտոնը և Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությունը, ստեղծեց իբրև թե կանանց, իրականում՛ ոստիկանական, «Շամիրամ» կուսակցությունը։ (Շամիրամն, ըստ ավանդության, իր ամուսնուն սպանած, այնուհետև հայոց արքա Արա Գեղեցիկին գայթակղել փորձող և ի վերջո նրան նույնպես սպանած Ասորեստանի վավաշոտ ու%նենգ թագուհին էր մեր ժողովրդի գիտակցության ու ճանաչողության մեջ կանացի ամենայն վատթարի մարմնացումը, հայ պոեզիայում (Տերյան, Չարենց, Շիրազ) գայթակղիչի խորհրդանիշը։ Ահա թե ինչ էր պարտադրվում կոմունիստական լծից ազատագրված հայ ժողովրդին)։ Ընտրական հանձնաժողովներում մեկական տեղէլ«Շամիրամին» հատկացնելով հհշականները ամենուր մրցակիցների նկատմամբ ապահովեցին իրենց բազմակի առավելությունը։

Այդպես «ընտրվեց» ներկայիս Ազգային ժողովը։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած դիտորդների կարծիքի հիման վրա Արևմուտքը արձանագրեց «անարդար ընտրությունների» փաստը, սակայն չդատապարտեց և մանավանդ նոր արդար ընտրությունների պահանջ չներկայացրեց։ Նման վերաբերմունքը ոչ միայն չզգաստացրեց ՀՀ իշխանավորներին, այլև վստահություն ներշնչեց, որ այդպես կարելի է շարունակել նաև հաջորդ ընտրությունների ժամանակ։

Աժ առաջին իսկ նստաշրջանում օրենք ընդունվեց, որ միավորման կազ­մում խորհրդարան անցած կուսակցությունները առանձին քաղաքական միա­վորներ չեն եւ նույնիսկ ձայնի իրավունք չունեն։ ՀՀՇ-ն վախենում էր խորհր­դարանում տեղեր ստացած խամաճիկ կուսակցությունների անկախանալու հնարավորությունից։ Սակայն, արդեն հաջորդ 1996 թվականին, երբ ՀՀ նա­խագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ կապված վերստին հանձնաժողովների ձեւավորման հարց ծագեց, ՀՀՇ ղե­կավարները հիշեցին, որ իրենց խմբակցության կազմում վեց կուսակցություն կա։ Եթե նախորդ ընտրությունների ժամանակ խոսքը վերաբերում էր օրենքի անկատարությանը (այդպես բնութագրեց Գերագույն դատարանի կամազուրկ եռյակը, երբ 1995 թվականին մենք խնդիրը հասցրինք նրա քննությանը) եւ սխալ մեկնաբանությանը, ապա այժմ «ամենակարող տղերքը» որոշեցին օրենքով հստակորեն լուծել իրենց առջեւ դրված հանձնաժողովներում իրենց գերակայությունն ապահովելու խնդիրը։ Օրենքում գրվեց, որ ընտրական հանձնաժողովները (ԸՀ) կազմավորվում են Ազգային ժողովում խմբակցու­թյուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներից՛ ներառյալ խմբակցություններումընդգրկված կուսակցությունները։ Քանի որ Աժ-ում միայն ՀՀՇ-ի խմբակցությունը իր կազմում այլ կուսակցություններ ուներ, առանց վարանելու կարելի է ասել ՀՀՇ-ն ինքն իր համար օրենք գրեց։

Պետք էր կասեցնել այդ հակասահմանադրական օրենքի կիրարկումը, սակայն Սահմանադրական դատարանին (ԱԴ) դիմելու իրավունք, ըստ էու­թյան, տրված էր միայն ՀՀ նախագահին։ Սնում էր գտնել ոչ սովորական լուծում։ Եւ մենք գնացինք այդքայլին՝ հատուկ նամակով կոչ արեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքը դիմի ՍԴ-ին։ Սիաժամանակ նրան իրազեկ դարձ­րինք, որ եթե օրենքում հարգվի մեկ մարդ մեկ ձայն սկզբունքը, ապա ես հնարավոր հիմնական թեկնածուներից մեկը, չեմ մասնակցի նախագահական ընտրություններին։ ճիշտ է մենք չէինք խոստանում եւ չէինք կարող պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, բայց հիմնական մրցակից­ներից մեկի մրցապայքարից դուրս գալը մեկ այլ թեկնածուի Լեւոն Տեր-Պետ­րոսյանի համար (ժողովրդավարությանն ի նպաստ արվածքայլի մեկնաբա­նությամբ), ակնհայտորեն կավելացներ նրան տրվողձայներիքանակը։

Սեր համոզմամբ արդար ընտրություններով ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանը դրականորեն կտարբերվեր անարդար ընտրությունների միջոցով իշխանության հասած Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Այդ դեպքում ընտրվողը կախ­ված չէր զգա ապօրինություններով իրեն օգնած, ըստ էության, քրեական տարրերից ու պարտքի զգացումով կհամակվեր երկիրը կառավարելու իրենց իրավունքն իրեն վստահածքաղաքացիների նկատմամբ։ Բայց մեր այս վերլուծականը միայն այն դեպքում կարող էր անհրաժեշտ լինել, եթե մենք ան­տեղյակ լինեինք «Չար ծառը բարի պտուղ չի տա» ավետարանական ճշ­մարտությանը։ Մինչդեռ վաղուց արձանագրված է, որ ԱԻՄ-ը քրիստոնեավարական կազմակերպություն է և առաջնորդվում էքրիստոնեական սկզ­բունքներով։ Եթե «ծառը» ընտրությունը, բարի է արդար, ապա «պտուղն» էլ ընտրվողը, բարի արդար կլինի։

Սակայն, ինչպես կասեր բանաստեղծ Համո Սահյանը. ... Ես եզ էի ծնվել լոկ ամոլի համար, Բայց մաճկալը եզ էր, չհասկացավ...

Լևոն Տեր-Պետրոսյանը չպատասխանեց ԱԻՄ-ի 15-րդ Համագումարի անունից առաքված պաշտոնական ուղերձին (տես հավելված թիվ 1)։

Օրեր անց, երբ ՍԴ-ի պաշտոնական բացման առիթով մենք անակնկալ հանդիպեցինք, նա ինձ կոչարեց չհանելիմ թեկնածությունը։ Նրա կողմնա­կիցները տարբեր մակարդակներով նույնպես կոչ էին անում չհրաժարվել իմ երկրորդ տեղից, և դրանով ինձ համար հող նախապատրաստել հաջորդ նախագահ դառնւսլուն։ Առավել ջանասերները «խորհուրդ էին տալիս» հայտարարությամբ պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը և նախապատրաստվել հաջորդ նախագահականին։ Խեղճերը որտեղից գի­տենային, որ ես ինձ ընտրված կզգայի ցանկացած թեկնածուի հետ, ում իմ ժողովուրդը արդար ընտրությամբ նախագահ կդարձներ։

Լևոն Տեր-Պետրոսյանի գերխնդիրը ժողովրդավարությունն ու արդար ընտրությունները չէին։ Ես գիտեի նաև, որ նա իմ բարեկամը չէ ուչխորացա իր տրամաբանության աշխարհում։ Մի բան ակնհայտ էր նա չէր գնահատում իմ և ԱԻՄ-ի նախաձեռնությունը։ Կարծում եմ, ինքն էլ գիտեր, որ ժողովրդի միայն 25 տոկոսն է պատրաստ քվեարկել իր օգտին, բայց հավանաբար գիտեր նաև, որ հիմնական մրցակիցները նույնպես առավելձայներ չունեն։ Դա նրան վճռականություն էր տալիս։ Բացի այդ, 1990թ.–ից սկսած, ապօրի­նություններով իշխանության տիրանալու փորձառությունը և ընդհանուր առմամբ Արևմուտքի հանդուրժողականությունն այդ ապօրինությունների նկատ­մամբ նրան ու իր կողմնակիցներին նույն կեղծիքների ճանապարհով գնալու «պահուստային հնարավորություն» էին ընձեռում, և նրանք առողջ բանա­կանությանը հետևելու անհրաժեշտություն չէին տեսնում։

Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ իր դաշնակիցները հայ ժողովրդին «Շամիրամ» պարտագրած ներքին գործոց նախարար, ընդդիմությանը հայ ժո­ղովրդի ներքին թշնամի համարող պաշտպանության նախարար, իր օգնու­թյամբ հասարակության լայն խավերի հաշվին ունեցվածքի տեր դարձած «նոր դասակարգ» և, ցավոք սրտի, արևմտյան պետություններ, որոնք կարող էին ընտրություններն «անարդար», սակայն այդ ընտրություններով ձևավորված իշխանությունը օրինական համարել։ «Դե ինչ, այս անգամ էլ օրի­նական կհամարեն, կարևորը մի կերպ «կրելն» է, հաղթողին չեն դատում»,-այս էր հհշականների «գաղափարախոսությունը»։

Այս ամենը հասկանալով ԱԻՄ-ը որոշեց չմասնակցել ընտրություն կոչվող խեղկատակությանը և «յոթը հավասար չէ մեկի» հայտնի բանաձևով ամփոփելովճշմարտությունը, այն մատուցեց ժողովրդին։ Յոթը իշխանամետների թիվն էր հանձնաժողովներում, իսկ մեկը ԱԻՄ-ինը, ԱԺՄ-ինը կամ կոմունիստներինը։

Շատ ծանր հոգեբանական իրավիճակ էր։

Հարյուրավոր մարդիկ, աիմականներ և համակիրներ բողոքում էին «ընտրություններին» չմասնակցելու մեր դիրքորոշման դեմ։ Նրանք համաձայնում էին մեր փաստարկների հետ, բայց զարմանում, որ մենք այս անգամ չենք ուզում մինչև վերջ պայքարել։

Պայքարել այդ պայմաններում նշանակրւմ էր խաբել և մեզ, և մեզ հա-վատացողներին։ «Գոնե ճշմարտությունը մարդկանց ասելու համար պետք է մասնակցել ընտրարշավին»,այնուամենայնիվ պնդում էին այդ խայտառակությանը մասնակցելուն դեմ տիմականները.–«Մասնակցենք, վերջում կհանենք»։

Վեհաժողովն էլ նախապատվություն տվեց այդ տարբերակին և այդպես ես դարձա 7 գրանցված թեկնածուներից մեկը։

Պաշտոնապես գրանցվելուց հետո էլ ոչ պակաս հետևողականությամբ մենք ազդարարում էինք. «Սեպտեմբերի 22-ին ընտրություններ չեն լինելու, այդպիսի ընտրությունների կարող են մասնակցել կամ սրիկաները, կամ գժերը»։ Որպես եզրափակիչ փաստարկ վկայակոչում էինք մեր հայրերի իմաստությամբ մեզ ավանդվածքրիստոնեական վերաբերմունքը սատանային ու սատանայականին. «Ե՛րթ յետիս իմ, Սատանայ...» Ես արդեն պատկերացնում էի իմ վերջին ելույթը հեռուստատեսությամբ. «Հրաժարիմք ի սատանայ է և յամենայն խաբեություն է նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա... ի չար կամակատարաց նորա և յամենայն չար զորութենէ նորա հրաժարելով հրաժարիմք»։

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ես, որպես նախագահի թեկնածու, Հայաստանում երկրորդ տեղում եմ։ Երևանի կենտրոնում երկրորդ տեղում էր Վազգեն Մանուկյանը։ Ի տարբերություն մեզ, նա և իր կողմնակից աժմականները ազդարարում էին, որ սեպտեմբերի ընտրությունները արդար են լինելու և ժողովուրդը պետք է մասնակցի դրանց։ «Մարդկանց պետք է ոգի տալ»,արդարացնում էին իրենք իրենց ի պատասխան մեր «մարդկանց պետք է ճշմարտությունն ասել» մոտեցմանը։ Եթե լևոնականներն ընդվզում էին «յոթը հավասար չէ մեկի» բանաձևի դեմ, ապա մյուս թեկնածուները անտարբեր էին. կարծես այդ որոգայթն իրենց դեմ չէր գործելու։

ԱԻՄ֊ի Վեհաժողովը միայն մի դեպքում էր արդարացված համարում սեպտեմբերյան ընտրություններ կոչվող միջոցառմանը մասնակցելը.֊«Եթե դա վերածենք ազգային֊ազւստագրական պայքարի մի փուլի և հանդես գանք միասնական ծրագրով ու թեկնածուով»։

Դեռևս 1995 թ. հուլիսին մեր այդ բովանդակությամբ ուղերձին (տես հավելված թիվ 2) թեկնածուներից որևէ մեկը պատշաճորեն չէր պատասխանել։

1996թ.կեսերին միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնություններով ասպարեզ իջան սեփական թեկնածուներ չունեցող Աահմանադրակւսն իրավունք միությունը (ՍԻՄ) և Դաշնակցությունը (ՀՅԴ)։ Ակսվեց եռանդուն բանակցությունների շրջանը։ Խոսակցությունները առարկայական հողի վրա տեղափոխելու նպատակով ես հայտարարեցի, որ պատրաստ եմ հանել իմ թեկնածությունը միասնական թեկնածուի օգտին, սակայն միասնական թեկնածուն կարող է լինել նա, ով նույնպես պատրաստ է հանել իր թեկնածությունը։ Այդ օրերին, համագործակցության ոգին պաշտպանելու նպատակով մշտական կապի մեջ էինք մյուս կազմակերպությունների հետ։ Լուրջ խոսակցություններին զուգահեռ՛ նաև կատակների համար էինք ժամանակ գտնում։ Մի անգամ Վազգեն Մանուկյանի հետ հեռախոսովզրուցելիս հարցրի. «Դու հո չե՞ս նեղվում, որ ես քեզ իմ կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնն եմ վստահում»։ «Նեղվելը նեղվում եմ, բայց...»,մինչ նա կշարունակեր, ես ավելացրի «Դու էլ իմ մասին ասա, որ նախագահականում հաղթելու դեպքում ինձ պաշտպանության նախարար կնշանակես»։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ոչ մի բացասական կամ քննադատական արտահայտություն չէր անում իմ կամ մյուս թեկնածուների հասցեին։

Կոմունիստները շատ շուտ բացահայտեցին իրենց էությունը։ Այս «ընտ-րությունները» նրանք ցանկանում էին օգտագործել ինքնահաստատման համար։ Ռուսաստանում Զյուգանովի պարտությունից հետո նրանք հաղթանակի որևէ հույս չունեին, սակայն ակնհայտ էր, որ ուզում էին «ներկա գրվել» և հենց սկզբից ազդարարեցին, որ ընտրությունների գնալու են իրենց թեկնածուով։ Միասնական թեկնածուի վերաբերյալ բոլոր խոսակցությունները եզրափակում էին իրենց թեկնածուին որպես միասնական թեկնածու ընդունելու առաջարկով։

Դեպքերի նման ընթացքից աիմականներս դժգոհ չէինք։ Դժգոհ չէր նաև Վ. Մանուկյանը։ 1991 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական մրցակիցները ես և Լևոն Տեր-Պետրոսյանն էինք, կոմունիստները թեկնածուչունեին և իրենց ձայնը, կուսակցական որոշմամբ, տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսինքն, նրանց թեկնածուն այսօր պետք է ձայներ պակասեցներ ոչ թե ինձնից, այլ իրենց նախկին ընտրյալից Լևոն Տեր-Պետրոսյանից։

Թեկնածուներիս առաջին հանդիպումը կայացավ ԳիԱրՔՄի-ի անդամ Հրանուշ Խառատյանի ամառանոցում։ Պատմական հանդիպում էր, որովհետև առաջին անգամ իմ կյանքում ժողովրդավարության արդար ընտրությունների հարցը, քննարկում էի իրենց ողջ գոյության ընթացքում ժողովրդի ազատ կամքը բռնադատող կոմունիստների ներկայացուցչի Սերգեյ Բադալյանի հետ։ Անմիջապես նկատեցի, որ գործ ունեմ պարկեշտ մարդու հետ, սակայն ինձ հետաքրքրողը նրա մարդկային հատկանիշները չէին, այլ հանուն ժողովրդավարության համագործակցելու հնարավորությունը։ Իսկապես «հզոր» է ՀՀՇ-ն, որ կարողացավ ինձ կոմունիստական ամբողջատիրության դեմ պայքարելու համար 17 տարի 11 ամիս կալանավայրերում անցկացնելուց և արտաքսվելուց հետո, ինձ հարկադրել նրանց հետ քննարկելու ժողովրդավարության հարցը։

Կոմունիստների հեռացումից հետո բանակցությունները շարունակում էինք մյուս հինգ թեկնածուներս և դաշնակցության ներկայացուցիչը։ Նրանք էին Լենսեր Աղալովյանը («Արցախ-Հայաստան»), Վազգեն Մանուկյանը (ԱԺՄ), Աշոտ Մանուչարյանը (ԳիԱրՔՄի), Արամ Աարգսյանը (ՀԴԿ), ես և Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ից։

Մենք առաջարկեցինք նույնիսկ մեր ներքին խոսակցությունների ժամանակ շրջանառությունից հանել«ընդդիմության միասնական թեկնածու» ձևակերպումը և դրա փոխարեն օգտագործել«Ազգային համաձայնության միասնական թեկնածու» արտահայտությունը։

Լինելով Հայաստանում օրենքի իշխանության հաստատման մոլեռանդ կողմնակից ես գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնին ներքին քամահրանքով էի նայում։ Նաև մի քանի մասնավոր պատճառներով չէի ուզում լինել ոչ միայն միասնական, այլև ընդհանրապես թեկնածու, բայց կար պարտքի գիտակցություն, և եթե ԱԻՄ-ի Վեհաժողովը պարտադրեր, ապա ես կգնայի մինչև վերջ։

Բանակցությունները միասնական ծրագրի շուրջ ավարտվեցին նրանով, որ իմ նախընտրական ծրագրի հիմնական 3 կետերը դարձան միասնական թեկնածուի ծրագրի առանցքը։

Իմ հակաճգնաժամային ծրագրում.

1. Արձակել անարդար ընտրությամբ ձևավորված ներկայիս Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն։

2. Ատանձնել նաև վարչապետի պարտականությունները և ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն ներգրավելով կուսակցությունների ու կազմակերպությունների կարող անձանց։

3. Անարդար հանրաքվեով ընդունված ներկայիս անարդար և ապազգային Սահմանադրությունը հայտարարել ժամանակավոր և ձեռնամուխ լինել ազգային համաձայնության հիման վրա հայոց Սահմանադրության ստեղծմանը։

Ազգային համաձայնության միասնական թեկնածոփ առաջադրման մասին հայտարարագրում.

1. Ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն միասնական հակաճգնաժամային ծրագիր իրականացնելու նպատակով։ Կառավարություն կազմելիս նախապատվություն տալ պրոֆեսիոնալիզմին։

2. Անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։

3. Ընդունել ՀՀ նոր Սահմանադրություն ոչ ուշ, քան երկու տարում։

Վազգեն Մանուկյանը չհամաձայնեց, որ հաղթելու դեպքում միասնական թեկնածուն նախագահի պաշտոնը վարի մինչև Սահմանադրության ընդունումը կամ ոչ ավել, քան երկու տարի։ Մոտեցում, որ պաշտպանում էր նաև ՀՅԴ-ն։ ԱԺՄ-ն, որ միշտ դեմ էր արտահայտվում նախագահի պաշտոնին, այժմ չէր հանդուրժում նույնիսկ անցումային ժամանակների նախագահի իրավասությունների սահմանափակում։ Հիմա թեև զարմանում եմ, թե ինչու տեղի տվեցինք, բայց շուտափույթ լուծում գտնելու ցանկությունը մեզ ստիպեց այլ թերի առաջարկությունների առջև նույնպես ընկրկել։ Գտանք հետևյալ փոխզիջումը նոր սահմանադրության անցումային դրույթներում պետք է սահմանվեին նախագահի իրավասությունները, իսկ մեր ներքին շրջանառության փաստաթղթում Համաձայնագրում, ձևակերպվեց այսպես. «Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են անցումային դրույթներով»։

Դեպքերի հնարավոր զարգացումը պատկերացնելու համար ԱԻՄ-ը մի ընդ-լայնված հարցում կազմակերպեց։ Արդյունքները ավելի քան ապշեցուցիչ էին։ Տասնհինգական տոկոս ունեցող Հայրիկյանի և Վ. Մանուկյանի վարկանիշը որպես միասնական թեկնածու հանդես գալու դեպքում ոչ թե կրկնապատկվում, այլ եռապատկվում էր։ Այդ թեկնածուն պակասեցնում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տոկոսը խլելով նրա, ինչպես նաև Աերգեյ Բադալյանի ձայները։ Այս հարցման արդյունքները մեր հերթական հանդիպման ժամանակ ես ներկայացրի Արամ Աարգսյանին, Լենսեր Աղալովյանին, Աշոտ Մանուչարյանին, Վազգեն Մանուկյանին և Ռուբեն Հակոբյանին։ Տպավորությունն ակնհայտ էր։ Նույնիսկ Վ. Մանուկյանը, որ հարցումների մասին բոլոր խոսակցությունների ժամանակ իր պարտքն էր համարում ցույց տալ դրանց նկատմամբ իր անվստահությունը, շեշտելով իր հարցումներին չհավատալը, լուռ մնաց։

Աեպտեմբերի 5-ին մենք եկանք նախնական համաձայնության, որ միասնական թեկնածու առաջադրենք Վազգեն Մանուկյանին։ Հարցը լուծվեց ոչ թե քվեարկությամբ, այլ համաձայնությամբ։ Անձամբ ես տվեցի իմ համաձայնությունը այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը, ճիշտ է հպանցիկ, բայց հայտարարեց, որ ինքն էլ է պատրաստ հանել իր թեկնածությունը։ Ինձ համար իիարկե, որոշակի դեր կատարում էր նաև այն, որ, ըստ մեր հարցման արդյունքների, Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն տվողներից դեպի միասնական թեկնածու Վ. Մանուկյանը թեքվողներն ավելի շատ էին, քան դեպի ինձ թեքվողները։

Միքանի օր առաջ իմ և Վազգենի առանձնազրույցի ժամանակ ես ամենայն որոշակիությամբ հասկացա, որ Վազգենը իրենից բացի որևէ մեկին նախագահ չի պատկերացնում և իրեն էլ համարում էր միակ հաղթական թեկնածուն։ Մրցապայքարի գնացողքաղաքական գործչի համար ողջունելի ինքնավստահություն էր, բայց դիմացինին՝ ինձ, համոզելու համար բավարար չէր։ Մեր հարցումների համաձայն, Երևանից դուրս, այսինքն ընտրողների երկու երրորդի մոտ Վ. Մանուկյանի վարկանիշը շատ ցածր էր։ Այժմ, երբ Վ. Մանուկյանը ոչ թե ԱԺՄ, այլ Ազգային Համաձայնության միասնական թեկնածուն էր, մարդկանց տրամադրվածությունը շեշտակիորեն փոխվում էր հօգուտ միասնական թեկնածուի։

Աակայն մեր նախնական համաձայնությունը մեզնից վանեց ԳիԱրՔՄի-ին և նրա թեկնածու Աշոտ Մանուչարյանին։ Նրանք կտրականապես դեմ էին Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Այնպես պատահեց, որ հանդիպումից հետո իմ ինքնաշարժով ես ԳիԱրՔՄի հասցրի նրանց ներկայացուցիչներին։ ճանապարհին նրանք ասացին, որ իրենց խորհուրդը հնարավոր համարում էր միասնական թեկնածուով գործելը, եթե այդ միասնական թեկնածուն ես լինեի, բայց Վազգեն Մանուկյանին առաջադրելուն իրենք դեմ են։ Չգիտեմ ինչն էր Վազգենին չընդունելու պատճառը, վստահ չեմ նաև, որ դա ինձ արված պարզ հաճոյախոսություն չէր։

Ամեն դեպքում, հաջորդ օրը ԳիԱրՔՄի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք մասնակցելու են ընտրություններին իրենց թեկնածուով։ Այդ թեկնածուն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր։

Սեպտեմբերի 6-ին վերջնական պայմանավորվածությունների համար հավաքվել էինք ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակում։ Հայտարարի էինք բերում մեր վերջնական մոտեցումները և դրանց փաստաթղթային տեսք տալիս։ Նախատեսվում էր երկու փաստաթուղթ մեկը Հայտարարագիր հանրության համար, մյուսը Համաձայնագիր միայն մեզ։ Այդ օրն ամեն ինչ կարող էր փոշիանալ, սակայն կար նաև հաջորդօրը, որը, բարեբախտաբար, սկսվեց մեր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեր պատասխանատվության զգացողության գերակայությամբ, սխալների ընդունումով և ներողամտությամբ։

Մեր կարծիքով, թիմ ներկայացնող միասնական թեկնածուն շատ ավելի շահեկան վիճակում կարող էր լինել, եթե թիմի հետ ներկայացներ նաև այն կառավարության կազմը (գոնե առանցքային նախարարներին), որն ինքը, միևնույն է, պետք է ներկայացներ ընտրվելուց հետո։ Սա գալիս էր նաև միջազգային փորձառությունից, ժողովրդավարական երկրներում «ստվերային կառավարություններ» կան և գործում են նույնիսկ ընտրություններից անկախ։ Իսկ մեր դեպքում, երբ խոսում էինք ազգային համաձայնության մասին, դա ավելիքան բնական էր։ Վ. Մանուկյանը շատ կտրուկ դեմ արտահայտվեց, իր խոսքերով, պաշտոնների բաժանմանը. «Մեր ժողովուրդը լավ չի ընդունի, կասեն՝ սրանք աթոռակռիվ են անում, պաշտոններ են բաժանում»։ «Իսկ այն, որ նախագահի աթոռի համար ենք պայքարում, դա որպես աթոռակռիվ չի՞ ընկալվում»։ «Չէ, հասկանում եք, ժողովուրդը գիտե, որ դա վիճակը լավացնելու միակ ճանապարհն է»։ «Բայց հաղթանակի դեպքում պե՞տք է կատարվեն այդ նշանակումները»։ «Հա, բայց դա ուրիշ բան է»։

Մեր խոսակցությունը շարունակվում էր այդ ոգով։ Մրամ Սարգսյանը կիսում էր իմ տեսակետը, դաշնակցականները՝ Ռուբեն Հակոբյանը և Գագիկ Մկրտչյանը նույնպես, բայց ավելի շատ հակված էին փոխզիջում գտնելուն, Լենսեր Աղալովյանը, ընդհակառակը, համաձայն էր նշանակումները հետաձգելուն։ Արդյունքում ծնվեց համաձայնագրի 2-րդ կետը. «Ազգային համաձայնության միասնական թեկնածուն Արտաքին գործոց նախարարին, ՆԳ նախարարին, Ազգային անվտանգության վարչության պետին, պաշտպանության նախարարին, վարչապետին, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նոր անդամներին նշանակում է ԱԽ համաձայնությամբ»։ Երևի այստեղ անհրաժեշտ է նշել, որ համաձայնություն ըստ Համաձայնագրի 4-րդ հոդվածի նշանակում էր խորհրդի ձայների 2/3-ը։ Իսկ դա նշանակում էր, որ մեր հաջողության դեպքում մենք ունենալու էինք «ամորձատված» ընդամենը ԱՀՄ-ի կամքը կատարող նախագահ։

Մինչև ուշ գիշեր տևած մեր բանակցությունների բոլոր մանրամասնությունները ներկայացնելն իմ խնդիրը չեմ համարում, բայց որոշ դրվագներ պարտավոր եմ զգում ներկայացնել։

«Բարի, ժողովրդին այսօր չմատուցենք մեր ժամանակավոր կառավարության կազմը, սակայն մենք մեզ համար այդ հարցի պատասխանը պե՞տք է ունենանք»,այս էր իմ առաջարկը,«Օրինակ, ո՞վ է լինելու վարչապետը կամ պաշտպանության նախարարը»։

«Այո,֊ ինձ միացավ Արամ Աարգսյանը,մենք պետք է հիմա որոշենք, թե որ կուսակցությունը որ բնագավառի պատասխանատվությունն է պատրաստ վերցնել իր վրա»։

«Վատ չէր լինի, որ այդ հարցում մենք համաձայնության գայինք, բայց քանի որ կարող է վեճերի տեղիք տալ և մեզ համար այդ հարցը հրատապություն չի ներկայացնում, ուստի մենք որևէ պաշտոնի պահանջ չենք ներկա-յացնում»,հայտարարեցին դաշնակցականները։

Վազգեն Մանուկյանը, պարզվեց, այդ հարցի պատասխանը չուներ։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ հարցի նրա պատասխանն այդ հարցը բաց թողնելն էր։ Մերոնք ասում էին, որ Վ. Մանուկյանն հավանաբար ինչ-որ մարդկանց պաշտոններ է խոստացել և այդ պատճառով խուսափում է որոշակիությունից հետագայում իրեն ազատ զգալու համար։ Ինձ այդ խոսակցությունները հիմնավոր չէին թվում։ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ տեղեկությունների լավագույն աղբյուրն ինձ համար Վազգեն Մանուկյանն էր։ Իսկ նա խոսում էր միայն «պրոֆեսիոնալիզմի» մասին։ Աի պահ խանդավառված նա նույնիսկ ուղղակիորեն ասաց, որ, օրինակ, իմ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով հարմար չէ, որ ես լինեմ վարչապետ։ Անհամեստությունս չթաքցնեմ, իմ դիմաց կանգնած էր մի մարդ, որը քաղաքականության, պետականագիտության մեջ առնվազն մեկ տասնամյակ հետ է եղել ինձնից ու հիմա համարձակվում է պրոֆեսիոնալիզմի մասին խոսել։ Դա ինձ ափերից դուրս հանեց. «Ես ավելի շատ պրոֆեսիոնալ եմ, քան դու 1990թ. վարչապետ դառնալիս»։ «Ես հենց դա էլ նկատի ունեմ, որպեսզի 90թ.-ի սխալը չկրկնենք»։Մի փոքր դադարից հետո նա ավելացրեց,«Վերջապես ժողովուրդը ինձ է ընտրելու նախագահ և ինձնից պիտի հարցնի, թե ես ում և ինչու եմ նշանակել։ Ես եմ պատասխան տալու»։ Վազգենն այնպես էր խոսում, կարծես ինքն արդեն ընտրվւսծ նախագահ էր, և Ազգային համաձայնության Համաձայնագիր գոյություն չուներ, և ինքն էլ մեր միասնական թեկնածուն չէր։ Մինչդեռ քանի քանի անգամներ ինքն էլ էր ասել մենակ ոչ ոք հաղթել չի կարող։ Այդ պահին Վազգենը կորցրել էր իրականության զգացողությունը։ Ես ինձ իրավունք վերապահեցի նրան սթափեցնել. «Դու նախագահ ես դառնալու իմ ձայներով»։ Եթե ես ասեի նաև իմ ձայներով, թերևս Վազգենը չկորցներ ինքնատիրապետումը. «Որ այդպես է ես մենակ կգնամ ընտրությունների»։ Վեր կացավ ու գնաց դեպի իմ աշխատասենյակի դուռը։ «Ու մենակ էլ կպարտվես»,ինձնից անկախ մթնոլորտը ավելի շիկացրի ես։ «Կտեսնենք ով կպարտվի։ Իսկ ես մարդկւսնց կասեմ, որ դաշինքը քայքայվեց, որովհետև դու ուզում էիր վարչապետ դառնալ»։

Վերջին պահին, հավանաբար զգալով իր պահվածքի տարօրինակությունը, ասաց, որ մեր ժողովում իրեն կներկայացնի Դավիթը։ ԱԺՄ-ից Վազգեն Մանուկյանին փոխարինելու մնացած Դավիթ Վարդանյանը և Դաշնակցությունից Ռուբեն Հակոբյանն ինձ ասում Էին, որ ամենքը չեն կարող ինձ պես համբերությամբ խոսել, որ նրանց ջղերը չեն դիմանում, որովհետև իմ փորձառությունը չունեն։ Առաջին անգամ էի լսում, որ իմ մասին խոսեն որպես սառնարյուն և ինքնատիրապետում ունեցողքաղաքական գործչի։ Կողքից միշտ հակառակն Էի լսել. «Անկախություն Է ուզում տաքարյուն Է. ազգային բանակից Է խոսում շուտ բռնկվող Է»։

Հայտնվեցինք «կոտրված տաշտակի» առջև։

Երբ գրասենյակում միւսյն աիմականներով մնացինք և վերլուծեցինք կատարվածը, մեզանից որևէ մեկը զղջումի զգացում չէր ապրում և չէր ցավում կատարվածի համար։ Ավելին, կային ուրախացողներ. «Ինչ լավ է, որ այսպես եղավ։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ իրեն տիրապետելչկարողացողմեկը դառնա հանրապետության նախագահ»։ Որոշ մարդիկ ավելի հեռուն գնացին.«1991 թվականի մարտին ԱԻՄ-ը փակելու որոշման հեղինակներից չէ՞ր ինքը։ Մի տարի էլչկարվարչապետ էր, ԱԻՄ-ի դեմ էր պայքարում»։ Ես փորձեցի անաչառ մնալ. «Ի վերջո մենք Կոմկուսին դուրս էինք արելքաղաքային կոմիտեի շենքից»,(դա ներկայիս Սահմանադրական դատարանի շենքն էր),«Նրանք մի բան պիտի անեին»։ «Բայց ինչու՞ մոռանանք, որ դատախազությունը շենքը ետ վերադարձնելու յոթնօրյա ժամկետ էր տվել, իսկ հհշականները ԱԻՄ-ի վրա գրոհեցին անմիջապես երկրորդ օրը, կալանավորեցին մի քանի հարյուր աիմական, և պառլամենտն էլ դաւոարանի վերածելով՛ փորձում էին անել այն, ինչ չկարողացան անել կոմունիստները փակել ԱԻՄ-ը»։ Կամ ասում էին«Նույն թվականին, իր վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա քաղաքական որևէ հայտարարություն արե՞ց, հիմա սրանց մասին ասում է վատն են։ Բայց ինքն էր դրանց բերել իշխանության, ու առանց խղճի խայթ զգալու ժողովրդին թողեց նրանց հույսին ու հեռացավ»։ «Ինքը չէ՞ր, որ 1991-ին «Հայլուր»–ի հարցազրույցի ժամանակ պատմեց, որ Կրյուչկովն իրեն ասել է այնպես արեք, որ Հայրիկյանը և դաշնակցականներն իշխանության չգան։ Մինչև օրս չի ասել, թե ինքն ի՞նչ է պատասխանել նախկին ՊԱԿ-ի ղեկավարին»։ Այդ օրը վրդովմունքը «թարմացրել» էր աիմականների հիշողությունը, սակայն հաջորդ օրը նրանք կրկին առաջնորդվում էին միայն պատմության առաջ պատասխանատվության զգացումով։

Այդ օրը սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան, ԱԻՄ-ի գրասենյակ եկան Ռուբեն Հակոբյանը, այնուհետև՛ մյուսները։ Հորդորում էին մի ելք գտնել։ Բայց ելքը գտնվեց ինքն իրեն։ Ավելի ուշ եկավ Վազգեն Մանուկյանը, ասես երեկ ոչինչ չէր եղել։ Ողջույնի հետ, ներողություն խնդրելով նախորդ օրվա իր պահվածքի համար, նա կարողացավ մի ակնթարթում վերացնել նախորդ օրվա տհաճ նստվածքը։

Եվ մենք անցանք գործի։

Վերջնական որոշում ընդունելու համար ԱԻՄ-ը արտահերթ Վեհաժողով էր հրավիրել։ Ներկայացուցչականությունն այնպիսին էր, որ կարելի էր Համագումար հայտարարել և, հարցի կարևորությունից Ելնելով Վեհաժողովից անցանք արտահերթ 16-րդ Համագումարի։ Ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Մասնավորապես մարզերից ժամանած պատվիրակները չէին համակերպվում Հայրիկյանից բացի այլ միասնական թեկնածուի գաղափարի հետ։ Նույնիսկ վերջնագրեր էին ներկայացվում. «Մենք Վազգեն Մանուկյանի համար չենք աշխատի։ Մենք այդպիսի որոշումով չենք կարող ետ վերադառնալ։ Մենք դուրս կգանք ԱԻՄ-ից»։ Սակայն իրավիճակի հստակ մատուցումը, փորձառու աիմականների ելույթները, հասարակական կարծիքի ուսումնասիրման վերջին արդյունքները և հատկապես ներդաշինքային համաձայնագրի այն դրույթը, ըստ որի միասնական թեկնածուն ինքնուրույն ոչ մի կարևոր որոշում ընդունելու իրավունք չունի, վերջնականապես կողմնորոշեցին ԱԻՄ-ի գերագույն ղեկավար մարմնին։

16-րդ՛ արտահերթ Համագումարը որոշեց հանել իր թեկնածուին հօգուտ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի։

Վազգեն Մանուկյանը, որպես միասնական թեկնածու, իր առաջին օրհնությունն ստացավ ԱԻՄ-ի համագումարում։ Աիմականների բուռն ծափահարությունների ներքո բարձրանալով բեմահարթակ, նա գրկախառնվեց ինձ հետ, ապա իր անմիջական ու փայլուն ելույթով, իմ կարծիքով, կարողացավ փարատելաիմականների զգալի մասի տագնապները։

Մի քանի օր անց, սեպտեմբերի 10-ին, Կինոյի տանը՛ մեծ մամուլի ասուլիսում, այնուհետև Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպված արարողության ժամանակ հրապարակվեց 4 թեկնածուների ու ՀՅԴ որոշումը նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին։ Իսկ երեկոյան ԱԻՄ-ի շենքի ճաշարանում մի խնջույք կազմակերպեցինք, որտեղ ընկերական, մտերմիկ մթնոլորտում, յուրաքանչյուր կազմակերպությունից 4-5 հոգի, նշում էինք մեր հաղթանակը Ազգային համաձայնության՝ ազգային միասնությանստեղծումը։

Այդ մտերմիկ խնջույքին մեկ այլ ոչ պակաս կարևոր դեր էր վերապահված ձերբազատվել վերջին կասկածներից։ Հայկական սովորության համաձայն սեղանի շուրջը նստած կենացներ էինք ասում։ Մի պահ Ռուբեն Հակոբյանը, բաժակ բարձրացնելով, ձայն խնդրեց բոլորից և սկսեց դիմելով ինձ. «Պարույր, կարող է դու նեղանաս, բայց ես պիտի ասեմ, սկիզբը, հաճոյախոսության իմաստով, ինձ խոստումնալից չթվաց։ Այնուհետև շարունակեց,ես առաջարկում եմ խմել Պարույրի կենացը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս միասնությունը կայացավ իր շնորհիվ»։ Հետո գովեստի խոսքեր սկսեցին ասել նաև մյուս սեղանակիցները տարբեր կուսակցություններից։ Մեկը ծիծաղաձայն ասաց. «Միասնական թեկնածուինչփոխե՞նք»։ Արձագանքը հախուռն քրքիջ եղավ, սակայն օդում ինչ-որ ներքին լարվածություն կար։ Լենսեր Աղալովյանը եկավ մի փոքր ուշացումով և, հազիվ սեղանի մոտ տեղավորված, բարձրացրեց բաժակը. «Ես չգիտեմ, թե ինչ կենացներ եք ասել, բոլորին միանում եմ, բայց առաջարկում եմ խմել Պարույր Հայրիկյանի կենացը, որովհետև...» և գովեստներ իմ հասցեին։ «Չէ, տղերք, միասնական թեկնածուին հաստատ փոխում ենք»,կատակեց Գագիկ Մկրտչյանը։ Դարձյալ բոլորը ծիծաղեցին, սակայն մթնոլորտը դեռևս հագեցած էր փխրուն ձեռքբերումը կորցնելու տագնապով։ Եկավ իմ շնորհակալական խոսքի պահը։ Ընդունված կարգի համաձայն, շնորհակալություն հայտնեցի կենացս խմելու, գովեստի խոսքերի համար և եզրափակեցի.«Քիչ առաջ, երբ խոսք եղավ միասնական թեկնածուին փոխելու մասին, քիչ էր մնում տեղից մի բան ասեի, բայց ինձ զսպեցի։ Հիմա մտածում եմ, որ ասել պետք է,և երևանյան խոսակցաոճով շարունակեցի,հարիֆ չկա–»... Լիաթոք ծիծաղը համակեց բոլորիս ու այդտեղ էր, որ հասկացանք, որ մեր բոլոր կասկածները, մեր մեծ գործի համեմատությամբ, մանրուքներ են։ Հավանաբար, մենք այդպես սրտանց ծիծաղում էինք նաև մեր կասկածների վրա։

Սկսվեց «Ազգային Համաձայնություն» (ԱՀ) միավորման հաղթարշավը։

ԱԻՄ-ի օրհներգը «Դե՛ եկե՛ք, եղբայրներ, մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք», ակամա դարձավ միավորման օրհներգը։ ԱԻՄ-ի պատերի ներսում ստեղծվեց միասնական թեկնածուի խորհրդանիշը V։ Եվ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում մեր շարասյունը դիմավորում էին այդ ողջույնի նշանով։ ճիշտ է, տասնյակ, թերևս հարյուրավոր հայրիկյանա-կաններ երես թեքեցին ինձանից իրենց «դավաճանելու» համար, բայց ժողովրդի հիմնական մասը ճիշտ գնահատեց մեր քայլը։ Մանավանդ առաջին օրերին, երբ ինձ էր վստահված զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ես կարողանում էի հանրահավաքները վերածել հանդիսությունների, որտեղ մի կոչով տասնյակ-հազարավոր մարդիկ ճանապարհ էին բացում ազգային միասնության խորհրդանիշ դարձած Վ. Մանուկյանի համար և իրենց խանդավառվածությամբ հւսմակում բոլորին։ Բոլոր մւսրզերում ու բնակավայրերում ժողովուրդը մեզ դիմավորում էր աննախադեպ խինդով և հավատով։ Մեկը մյուսից բազմւսմւսրդ ու աննկարագրելի էին հանդիպումները Գյումրիում, Վանաձորում, էջմիածնում, երթիկում, Թալինում, Արմավիրում, Սպիտակում, Մարտունիում, Մւսսիսում, Արտաշատում, Աբոփանում, Կապանում, Աիսիանում, Գորիսում, Գավառում և այլուր։

ճակատագրական կարող էր լինել հանդիպումն էջմիածնում։ Շուրջքսան հազար մարդ էր հավաքված։ Իմ ելույթից հետո, երբ հանդիսավորությամբ խոսափողը տրամադրեցի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին և իջա հարթակից, մի քանի տասնյակ «լավ կերած-խմած» վարձկաններ, մոլեգնորեն «Լե-վոն, Լե-վոն» վանկարկելով, փորձում էին խանգարել հռետորներին։ Ես, ինձ ուղեկցող ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանի խորհրդով, ամբիոնի մոտ վերադարձա, անցնելով ժողովրդի միջով։ Երբ հասանք հարթակին, վարձու խափանարարներն այնպիսի ժխոր էին ստեղծել, որ իրար լսել հնարավոր չէր։ «Գուցե վերջացնենք, գնանք»,–ինձ դիմեց Արշակ Սադոյանը։ «Արանք Մանվելի տղերքն են, զինված կլինեն»,ավելացրեց մեկ ուրիշը։ Ակնհայտ էր, որ պառավաքաոյան աշխատաոճի սիրահարները իրենց նախորդ փորձառությունը կամենում էին կրկնել Սուրբ էջմիածնի հարևանությամբ և այդտեղ ընկրկել նշանակում էր զիջել դիրքերն ու հրաժարվել հաղթարշավից։ Վերցրի խոսափողը և նախ «Մեր Հայրենիք» երգելով«փաստեցի», որ խանգարողները հայ չեն։ Երկրորդ իրենցից բարձր վանկարկեցի «Լեվոն», կոչ անելով նրանց ձայնակցել ինձ։ Այդպիսի քայլի պատրաստ չլինելով, նվազեցրին իրենց գոռում-գոչյունը, բայց մի քանիսը, որ ակնհայտորեն հարբած էին, շարունակում էին անկապ «Լեվոն» գոռալ ու խանգարել։ Այդպես ժողովրդի համար փաստվեց, որ դրանք՚լևոնական էլ չեն։ Եվ, ի վերջո, ժողովրդի բուռն ընդվզման պայմաններում, այս խափանարարներն ընկրկեցին, մենք կանոնավոր եզրափակեցինք հանրահավաքը և նույն ոգով շարունակեցինք մյուս բնակավայրերում։

Ընդամենը 10 օրվա մեջ ժողովուրդը կարծես հոգևոր վերածնունդ ապրեց։

Սեպտեմբերի 18-20-ը կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ միասնական թեկնածուն իր վարկանիշով համարյա երկու անգամ գերազանցում էր օրվա նախագահին։ Հաղթանակին կարելի էր չկասկածել։ Անում էր, որ քվեարկություններն արդար իրականացվեին։

Եկավ սեպտեմբերի 22-ը։

Օրվա ավարտից հետո կեսգիշերին, մենք հավաքվեցինք Ազատության հրապարակում և սկսեցինք հրապարակել տեղամասերից ստացվող տվյալները։

Քվեարկություններն ավարտվել էին սեպտեմբերի 22-ին, ժամը 22.00-ին։ Սեպտեմբերի 23-ի առաջին ժամերին արդեն ստացված էին տեղամասային արձանագրությունների մոտ 50 պատճեններ։ Դրանցից ավելի քան 45-ում հաղթել էր Ազգային համաձայնության միասնական թեկնածու Վ. Մանուկյանը։ Առավոտվա կողմը արձանագրությունների հոսքը պակասեց։ Տեղեկություն ստացանք, որ իշխանությունները կարգադրել են այլևս արձանագրություններ չհանձնել։ Ակնհայտ էր, որ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մոտ 60 տոկոսը։ Այն դեպքերում, երբ արձանագրության մեջ նշված էր ընտրողների մասնակցության ավելի մեծ տոկոս, այդտեղ թվերը հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի էին փոխվում։

Ինչևէ, պատմելն ավելորդ է, որովհետև ամեն ոք գիտե, որ անաչառության մեջ չկասկածվող միջազգային դիտորդները ընտրություններն անարդար համարեցին։

Դեռևս նախնական արդյունքները չազդարարված, Լ. Տեր-Պետրոսյանը աննախադեպ մի բան արեց, շնորհավորեց ինքն իրեն և իր թիմակիցներին իր տարած «հաղթանակի» 57.8 տոկոսի առթիվ։ Դա անուղղակի հրաման էր բոլոր մակարդակների հանձնաժողովներին և ամեն ոք պարտավոր էր իր ձեռքի տակ եղած թվերը համապատասխանեցնել ազդարարված թվերին։

Հաճախ զուգահեռ է անց կացվում, նաև՝ Ազատության հրապարակում, մեր կողմից արված հայտարարությունների մասին, այն է ընտրված է Վազգեն Մանուկյանը։ Մենք այդպիսի հայտարարություն կատարելիս հենվում էինք մեր ստացած արձանագրությունների, հասարակական կարծիքի ուսումնասիրման վրա և մեր Ազատության հրապարակում արված հայտարարությունները չէին կարող ուղենշային լինել որևէ մեկի համար։ Այլ է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու, այն էլՏՊ-եական հեռուստատեսությամբ արված հայտարարությունը։ Երկու կողմերի միջև հավասարության նշան դնողներին, երկուսին հավասարապես դատապարտողներին անաչառ կոչել չի կարելի։

Ազգային համաձայնության հանրահավաքները շարունակվում էին։ Մենք ծրագրում էինք մարդկանց քաղաքական եռանդը պահպանել մինչև ընտրության արդյունքների պաշտոնական ամփոփումը։

Սեպտեմբերի 23-ին Համաձայնության ղեկավարության նիստում կարծիք հայտնվեց, թե պետք է ժողովրդի ուժն ու վճռականությունը ցույց տալ իշխանություններին, որպեսզի նրանք գիտակցեն, որ ժողովրդի կամքը ոտնահարելու փորձերը անհետևանք չեն մնա։ Որոշվեց Երևանքաղաքի կենտրոնում երթ կազմակերպել, բայց զարմանալիորեն այդքայլերթը նախընտրելի էին համարում կազմակերպել Երևանի կենտրոնական հրապարակի ուղղությամբ։ «Եթե ցույցն ուղղված է Հայաստանի ներկայիս նախագահի դեմ, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին զգաստացնելու նպատակ է հետապնդում, ապա պետք է արվի այնտեղ, որտեղ տեղակայված են նրանց նստավայրերը»,ասում էինք մենք։ Մասնավորապես, օրինակ էինք բերում թուրքական ցեղասպանության դեմ Ամերիկայի ՄիացյալՆահանգներում հայերի ցույցերը թուրքական դեսպանատան դիմաց անելը. «Այդ ցույցերը չէին հրավիրվում այլ պետության դեսպանատան դիմաց։ Եթե մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքից ենք դժգոհ, կամ Հայաստանի Հանրապետության նախագահի անպարկեշտ պահվածքից, ապա պետք է երթը այդ ուղղությամբ էլ ընթանա»։ Հարցի վերաբերյալքվեարկություն տեղի չունեցավ, ձայներն էլ կարծես թե կիսվում էին։ Եվ մենք Ազատության հրա-պարակ գնացինք տեղում որոշում կայացնելու պայմանավորվածությամբ։

Ի դեպ, միայն բացառիկ դեպքերում ենք քվեարկությունների դիմել Ազգային համաձայնության գործունեության ընթացքում։ Սովորաբար մտքերի փոխանակությամբ էինք փորձում հասնել համաձայնության։ Այդ ձևն առաջարկել էր Վ. Մանուկյանը։ Ես, չնայած սիրում եմ հաստատել որոշումները քվեարկություններով, նաև ԱԻՄ-ում ընդունված կարգով ամփոփագրերով, որոնք հետագայում հիմք են դառնում աշխատանքների համար, բայց չէի ուզում դա լուրջ խնդիր դարձնել ու համակերպվեցի աշխատանքի այդ ոճին։

Ազատության հրապարակում, դիմելով հանրահավաքի մասնակիցներին և ներկայացնելովքայլերթի ուղղության երկու տարբերակները, ես, իմ ելույթի ժամանակ, առաջարկեցի ցույց տալ, թե որ ուղղությունն են հավաքվածները ճիշտ համարում։ Զարմանալի միակամությամբ տասնյակ հազարավոր մարդիկ ցույց տվեցին նախագահի նստավայրի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղղությունը։ Այդ ուղղությամբ էլ գնացինք։ Շատ հզոր երթ ստացվեց։

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ակնհայտ դարձավ, որ մարդկանց հավաքականությունը, երբ իր կամքը ազատորեն արտահայտելու հնարավորություն ունի, լավագույն լուծումներն է ընտրում։

Մենք վեճ ունեինք իշխանությունների կամակատարները դարձած Պետական հեռուստատեսության ու ռադիոյի ղեկավարների հետ. առաջարկություն կար սեպտեմբերի 24-ին գնալ Ռադիոյի տուն և շրջափակել այն մինչև ընդդիմությանը եթերաժամ տրամադրելը։ Սակայն համաձայնության եկանք, նախ բոլոր հավաքվածներով գնալ դեպի Ազգային ժողով, որի տարածքում տեղակայված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա այնտեղից Աայաթ-Նովա պողոտայով շարժվել դեպի Ռադիոտուն։ Ամեն ինչ բարեհաջող ընթացավ։ Ծրագրվածին համապատասխան բարձրացանք Բաղրամյան փողոցով։ Այնտեղ ԱԻՄ-ի մեքենաների վրա տեղադրված բարձրախոսներով մարդիկ ելույթներ էին ունենում։ ԳԱ-ի դիմացի հրապարակը դարձել էր մեր հանրահավաքի հարթակը։ Հանրահավաքը ավարտելուց հետո շարժվեցինք դեպի Ռադիոտուն։ ճանապարհին ես, Վ. Մանուկյանը, Մ. Մարզպանը և Լ. Աղալովյանը նույն ինքնաշարժում էինք։ Վ. Մանուկյանը Աբովյան փողոցում իջավ ԱԺՄ-ի գրասենյակ գնալու համար։ Հրաժեշտ տալուց առաջ ասաց. «Մարդիկ կարող է փորձեն ինքնուրույն ինչ-որ բան անել, նրանց պետք չէ արգելել,և եզրափակեց,–օրինակ, մենք «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակ այդպես էինք անում»։

Վ. Մանուկյանը համառորեն չէր ուզում ընդունել, որ ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն բացասական երևույթ էր և չէր կարող ընկալվել որպես դրական օրինակ։ Հենց նրա ստեղծումը՝ 1988թ.–ին, Ազգային ինքնորոշում միավորման գոյության պայմաններում, հայ ժողովրդին կոմունիստական Մոսկվայի ձեռքին խաղալիք դարձնելու փորձ էր։ Չնայած հետագայում ՀՀՇ դարձած «Ղարբաղ» կոմիտեն որդեգրեց ԱԻՄ-ի ինքնորոշման գերակայության սկզբունքը Արցախի լուծման հարցում, բայց իր ողջ գործունեության ընթացքում իր պատեհապաշտական մոտեցումներով և տարերայնությամբ դարձավ 20-րդ դարի վերջի հայ ժողովրդի մեծագույն թյուրիմացությունը։ Եվ պատահական չէ, որ այդ թյուրիմացությունը այդպիսի բացասական շարունակություններ ունեցավ, գնացքից թռչել, իրավիճակին հարմարվել, պահին ծառայել, իշխանությունը նպատակ դարձնել, հանուն այդ նպատակի ամեն ինչի գնալ և, վերջապես, այն բռնապետությունը, որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։

Դեպի ռադիոտուն գնալիս մենք մեր ձեռքին գրավոր փաստաթուղթ ունեինք։ Այն պետք է հանձնվեր պետական լրատվության հրետանու հեռուստատեսության ղեկավարությանը։ Որպես ընդդիմություն հեռուստաժամ էինք պահանջում։ օրագիրն այս էր. մերժումը մեկ անգամ ևս մերկացնելու էր իշխանությունների հակաժողովրդավարական էությունը։ Ռադիոտունը շրջապատված էր ոստիկաններով։ ՆԳՆ մի գնդապետ մեզ տեղեկացրեց, որ շենքի ներսում աշխատակիցներից ոչ ոք չկա։ «Իսկ հերթապահնե՞րը»,հարցրեցինք ես և Ռ. Հակոբյւսնը։ «Նրանք տեղեկանալով, որ դուք այս կողմ եք գալիս, վախեցել, փախել են»,վախենալ բառը ընդգծելով պատասխանեց գնդապետը։ Որոշ մարդիկ տրամադրված էին թոհ ու բոհ ստեղծել, բայց ես դա արգելեցի։ ժամանեց ևս մեկ ՆԳՆ գնդապետ։ Բանակցելով Ռադիոտունը պաշտպանող ոստիկանների ջոկատի երկու գնդապետների հետ, մենք ի վերջո նրանց հանձնեցինք մեր պաշտոնական գրությունը պայմանով, որ այն կփոխանցվի հասցեատիրոջը։ Մարդկանց հայտարարեցինք, որ վաղը կեսօրինկրկին կհավաքվենք Ազատության հրապարակում և բւսժանվեցինք։

Վերջին պահին ինչ-որ մարդիկ ահազանգ հնչեցրին Նորքում հեռուստակենտրոնի մոտ Ռ. Ղազարյանի ղեկավարությամբ կուտակված և մեր օգնությանը սպասող կանանց մասին։ Մենք նախօրոք մանրամասնքննարկել էինք օրվա անելիքները և այդպիսի բան չէինք որոշել։ Խղճի ամենայն հանգստությամբ ես ցուցարարներին կրկին կոչ արեցի գնալ տուն և հաջորդ օրը ժամը 12-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Ինձ հայտնեցին, որ որոշ ոչ անհայտ դեմքեր Վ. Մանուկյանի շրջաւցատից ասել էին. «Հայրիկյանը փչացրեց ամեն ինչ»։ Իսկ «Ղարաբաղ կոմիտե» կոչվող գորբաչովաստեղծ չարիքի նախկին անդամներից մեկն էլ հայտարարել էր. «Հայրիկյանը մարդկանց ուղարկեց Աանտա-Բարբարա նայելու», թե չէ իրենք դատարկ ռադիոյի տունը գրավելով Հւսյաստանը պիտի փրկեին։ Ես, իհարկե, դրանից տհաճություն զգացի, բայց ավելորդ համարեցի լուրջ խոսակցություն վարել։ Մի բան որոշակի զգացվում էր. Վ. Մանուկյանը, առանց մեզ հետ համաձայնեցնելու, որոշ մարդկանց ինչ-որ իրավունքներ էր տվել...

Ուշ ժամի այդ կանայք եկան ԱԺՄ գրասենյակ, վրդովված էին և վիրավորված։ Իրավունք ունեին, որովհետև նրանց ինչ-որ մարդիկ համոզել էին, թե կարևոր գործ են անում։ Նրանց ասացին թեկուզ նրանով, որ ոստիկանության հսկայական ուժերի ստիպել են գնալՆորք, դա մեծ օգնություն էր մյուսների համար։ Սեփական պարտքը հայրենիքի հանդեպ կատարածի ներշնչումը ստանալուց հետո, այդ կանանց արդարացի խռովքը հանդարտվեց։

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>