ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ դադարեցնում է երեք օր առաջ սկսած հացադուլը ու ևս մեկ անգամ կայցելի Անդրիաս Ղուկասյանին: Հայրիկյանը գրել է.«Հացադուլիս երրորդ օրն է։ Կեանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մէկ օրից աւել եմ գոյատեւում լիարժեքօրէն մասնակցելով ընթացիք գործերին, կատարելով թէ մտաւոր եւ թէ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի․ սրտիս շրջանում ճնշուածութիւն կար։ Ընդհանրապէս խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդերաս Ղուկասեանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրեայ հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց եւս մէկ անգամ կայցելեմ իրեն․․․ Ի դէպ, քայլս վարակիչ է դարձել եւ նոյնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Յարութիւնեանն ասաց, որ իմ աւարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրեայ հացադուլ։
Եւրոպական մասնագիտական կազմակերպութեան հարցումներով, չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մէկ այլ՝ քաղաքական գործի համար կարեւորագոյն անուանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ առաջատարը։
Այսինքն՝ եթէ առաջադրուած ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշուեր առաջատար քաղաքական գործիչը (իսկ դա որպէս կանոն, հիմնական չափորոշիչն է), ապա մենք մտածելու բան չէինք ունենայ․․․
Բայց փաստ է, ու դա հաստատւում է նաեւ մեր մարդկանց կատարած անաչառ հարցումներով, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ աւելի շատ ձայներ ունի քան մարդ-քաղաքական գործիչը։ Այդ տարբերութիւնը կարող էր նոյնիսկ մի քանի տասնեակ տոկոսով արտայայտուել, բայց երբ մի քանի հարիւր տոկոս է, պէտք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է որ պէտք է արագ պարզենք ու արագացնենք մադ-գործիչ եւ ծրագիր գործիչ վարկանիշների ներդաշնակումը»։
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014