Ցավում եմ, որ հատկապես երիտասարդները չգիտեն կամ մոռանում են, թե ով է Պարույր Հայրիկյանը Հայաստանի, հայաստանցու համար, որպես անկախության մարտիկ, որպես պայքարող քաղաքական գործիչ, որպես լեգենդ եւ որպես մարդ...
Եվ այն սարկազմի, հումորի, քննադատության «գինարբուքը», որ սկսել եք առնվազն զարմանք եւ հիասթափություն է առաջացնում... Առավել եւս վրդովմունք, երբ թերթերից մեկը զուգահեռ է անցկացնում մարտի մեկի զոհերի կամ շատերը՝ այլ երեւույթների հետ: Տեղին չէ եւ պետք չէ թերագնահատել եւ զուգահեռներ անցկացնել քաղաքական գործիչ, անկախության համար պայքարի լեգենդ, խորհրդային բանտերում տառապած Պարույր Հայրիկյանի հետ...
Ի՞նչ է, Պարույրի՞ մեղքն է, որ այդ դաժան պայքարի, զրկանքների ժամանակ կենդանի է մնացել, որ այդ տականքների գնդակից չզոհվեց: Պետք է զոհվե՞ր, որ գնահատեինք...
Ամոթ է, ուղղակի ամոթ... Ձեր անկախության համար պայքարած, մարտնչած հերոսին գնահատելու շնորհք ունեցեք ընդամենը, ուրիշ ոչինչ...
Հեղինակ՝ Ռոբերտ Մելքոնյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014