«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե լրատվամիջոցները խեղաթյուրում են Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, անգամ կասկած են նետում այդ փաստի վրա։
«2013 հունվարի 31-ի Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի հետ կապված մամուլում որոշ անձանց կողմից իրենց ուզած ձևով և կերպով այնպես ձևեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը»,– ասաց նա:
«Զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք չի տեսել»,– ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել, մնացել է Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով հեռացվել է մարմնից։
Նրա խոսքով՝ եթե հասարակությունն ունակ է արժանին մատուցելու իր զավակին, ով իր հետ չէ, ապա ինչն է խանգարում նայել կողքը և յուրաքանչյուրի մեջ փորձել, տեսնել մարդուն, մարդկայինը:
Լևոն Բաղդասարյանն ասաց, որ եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, նա դասվելու էր զոհված հերթական հերոս նահատակների շարքին: «Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է,փորձեք նայել մեր կողքը, միմյանց և փորձենք հավատալ և սիրել»,– հայտարարեց նա։
Պարույր Հայրիկյանի փաստաբանը նաև նշեց, որ եթե նրա երեկվա միջնորդությունն ընդունվեր, շատ բաներ կբացահայտվեին։ «Պարզ էր, որ այդ միջնորդությանը դեմ կլիներ հակառակ կողմը, դատախազությունը կարող էր չընդունել, քանի որ իրենց բացթողումն է, բայց դատավորը իրավունք չուներ»,–ասաց նա։
Նա նշեց, որ հետամուտ են լինելու գործի օբյեկտիվ քննությանը, իսկ ընթացքը նա բավարար գնահատեց:
Ինչ վերաբերում է 100 000 դոլար Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին ուղարկելու հանգամանքին, Լևոն Բաղդասարյանն ասաց, որ 2012-ի դեկտեմբերին նա ստացել է հարյուր հազար դոլարի չափով գումար: Իրենք այս գումարը ո՛չ կապում, ո՛չ էլ չեն կապում գործի հետ։
Աղբյուր՝ Tert.am
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014