Category: Ասուլիսներ
Published on 09 December 2012
Print

Այսօր Հայաստանում ամենից շատ խոսվում է նախագահական ընտրությունների մասին: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի: Խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, նրա կամքով ձևավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը:

Նոր նախագահն ուզի թե չուզի, կհաստատի այդ կառավարության կազմը և եթե իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ:

11:16

Ոչ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում նախագահը պետք է գիտակցի , որ ինքն ընդամենը բարոյաքաղաքական լծակի է տիրանում և պետք է աշխատի մեծամասնությամբ իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնության հետ:

11:21

Ես ասում էի` եթե ազգային ժողովրդավարական ուժերը գային անհամաձայնության, այդ դեպքում կարող էի ես մասնակցեի խորհրդարանական ընտրություններին: Հենց սկզբից էլ պարզ էր, որ ընտրությունն ընտրություն չէր լինելու, և տեսա, որ դաշինք հնարավոր չէր կազմել: Քարոզչական տեսակետվ այս խորհրդարանական ընտրությունները մյուսներից տարբերվեցին: Ես դեռ հավատում եմ, որ մեր քաղաքական ուժերը ողջախոհություն ձեռք  կբերեն: Հայաստանում մենք շատ ունենք ընդդիմադիր խաղացողներ՝ մինչև աթոռին հասնելու պահը, այսինքն` գաղափարապես  ընդդիմադիր չեն:

11:27

Ժողովրդին դիմելու փորձ ունեցել է ԱԻՄ-ը։ Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը: Իրականում նա ինչպես կառաջնորդվի, ինձ հայտնի չէ: Ես իր դրական քայլերը ողջունում եմ, սակայն չեմ կարծում, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է գաղափարախոսական նոր որակ բերել, կամ վերջին դաշինքի  պառակտումը ցույց տվեց, որ նա չի կարող   միավորիչ դեր  ունենալ, չնայած ես նրան սիրում եմ:

11:27

Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը: Պոռնկացված դաշտում անելիք չունենք, սակայն ես չեմ կարծում, որ մենք այդ վիճակին ենք հասել: Այո, մտածելակերպը խեղված է, սակայն ավելի խեղված չէ, քան 1996 թվականին էր:

11:29

Առանց ծրագրի քաղաքական գործիչ պետք է մեր հակառակորդներին: Մեր առաջին նախագահն ընտրվել է առանց ծրագրի:

11:30

Վերջին խորհդարանական ընտրությունները վերջին ընտրություններից տարբերվեցին միայն հավասար քարոզչության առումով: Սակայն ընտրակաշառքները մնացին:

Երեքշաբթի, 06 Նոյեմբեր 2012 | 11:35

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>