Category: Ասուլիսներ
Published on 08 November 2013
Print


«Շատ է խոսվում նախագահի հրաժարականի մասին, բայց ես ուզում եմ մի դիտարկում անել այս առումով`մեր ուսուցիչը պատմությունն է»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Պարույր Հայրիկյանը հիշեցրեց` որ նախագահի հրաժարականի դեպք մենք ունեցել ենք: Խոսքը վերաբերում է 1998-ին այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին. «Եթե այն ժամանակ նախագահի հրաժարականը գրեթե ոչինչ չփոխեց, քանի որ իշխանության եկան ցածրորակ ՀՀՇ-ականները, որոնք մի օրում դարձան երկրապահ, հետո` ՀՀԿ-ական, ապա հիմա, եթե նախագահը որոշի հրաժարական տալ, չպետք է թույլ տա, որ այդ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան: Դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը իր հրաժարականից առաջ ճիշտ կադրային նշանակումներ անի, որպեսզի իր հրաժարականից հետո իր թիմակիցը` ԱԺ նախագահը կամ վարչապետը չդառնա երկրի ժամանակավոր ղեկավար: Կադրային ճիշտ նշանակումներ անելուց հետո ԱԺ նախագահը պետք է հրաժարական տա: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը նոր պետք է հրաժարվի երկրի ղեկավարման պարտականությունից»: Պարույր Հայրիկյանի խոսքով` նոր նախագահը պետք է լինի «եվրոպական արժեքային համակարգի հետ հոգեւոր կապ ունեցող, ՌԴ-ի պահվածքին համարժեք պատասխան տվող, ցանկացած բացասական երևույթը մերժող մեկը»: 



Աղբիւր՝ Aravot.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>