Category: Հարցազրիւյցներ
Published on 13 January 2016
Print

«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական է, որովհետև իսկապես անհամատեղելի են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»,- Ազատության հրապարակում ասաց Պ. Հայրիկյանը՝ հավելելով, որ վստահ են՝ հաղթելու են և ճիշտ ուղու վրա են:

Թեև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերջերս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին խիստ քննադատություններ էր հնչեցրել, բայց նա ևս Ազատության հրապարակում էր: «Այս տարի պետք է փորձենք ոչ թե մեկ, այլ տասը քայլ առաջ գնալ, որովհետև մեր ժողովրդին հասցվել է ծանր հարված՝ կեղծվել է հիմնական օրենքը, և դրա դեմ պայքարելու համար պետք է կարողանանք վեր բարձրանալ նույնիսկ ինքներս մեզնից: Պետք է չեղյալ հայտարարենք այս հանրաքվեն, իսկ ճանապարհը կա, և դրան զուգահեռ՝ նա, ով կազմակերպել է այդ կեղծիքը, պետք է իշխանություն ունենալու իրավունք չունենա: Այս տարի մենք շատ մեծ վտանգների առաջ կարող ենք կանգնել. մեր «դաշնակիցն» այնքան է զինել մեր հակառակորդին, որ նա լուրջ վտանգ կարող է ներկայացնել մեզ համար, այդ նույն «դաշնակիցը» հիմա այնքան ծանր տնտեսական վիճակում է, որ կարող է խորտակվել, ու նրա հետ սերտ կապերը մեզ թուլացնում են»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Աղբյուրը` 168.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>