ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անտարբեր է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանիորոշման նկատմամբ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայրիկյանը:
«Դա ինձ շատ չի հուզում, որովհետև գլխավոր պատվիրատուն չբացահայտվեց, չեմ ասում չպատժվեց, բայց չբացահատվեց»,- ասաց Հայրիկյանը` հավելելով, որ միջնորդը և կատարողները ասպարեզ դուրս եկան, բայց գործը գլխավոր պատվիրատուին չհասավ:
Հարցին, թե արդյոք 14 տարին երկար ժամանակահատված չէ Սեդրակյանին ազատազրկելու համար, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Այս ժամկետը ավելի քիչ է, քան ես եմ ժամանակին անցկացրել բանտում` խորհրդային ամենադաժան պայմաններում»: Նա հավելեց, թե Սեդրակյանը «ծանր հանցագործություն է կատարել և ինքը չի կարող ասել, թե 14 տարին շատ է»:
Դատարանը նաև առանց քննության էր թողել ամբաստանյալներից գումարների բռնագանձման վերաբերյալ Հայրիկյանի հայցը. այս կապակցությամբ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ դատարանը խախտել է օրենսդրության պահանջը:
Ըստ Հայրիկյանը` օրենքը պահանջում է, որ հանցագործություն կատարած անձը փոխհատուցի, «սակայն դատարանն այստեղ նույնպես հետևողական չէ»: Նա հավելեց, որ եվրոպական պրակտիկայում ընդունված է, որ, օրինակ, քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, սակայն փոխհատուցում են պատճառված վնասը:
«Ինչո՞ւ պետք է հարկատուները կամ ընկերներս 2 տասնյակ հազար դոլարից ավելի գումար ծախսեն ինձ համար»,- ասաց Հայրիկյանը:
Սեպտեմբերի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Սեդրակյանին մեղավոր է ճանաչել Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Նույն գործով անցնող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ևս դատապարտվել է 14, իսկ Սամվել Հարությունյանը` 12 տարվա ազատազրկման:
2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Հայրիկյանի տան շքամուտքի մոտ երկու անգամ կրակել էին Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ. Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Աղբյուր՝ Civilnet.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։