Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին. ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը Սահմանադրական դատարան նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը: «Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, դա իմ ելակետային դիրքորոշումն էր»,- ասաց նա:
Հարցին, թե կարծես միասնական թեկնածու չի ձեւավորվել, իսկ ընտրությունները չհետաձգելու ձեր միակ պայմանը դա էր, նա պատասխանեց, որ միասնական թեկնածու կարող է ձեւավորվել որեւէ պահի: Մեր դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանը նշել է, որ միասնական թեկնածուի մասին կարելի է խոսել, եթե յուրաքանչյուր թեկնածու հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին, նա արձագանքեց. «Պարոն Բագրատյանը շատ ճիշտ բան է ասել, եւ բոլորը պետք է այդպիսի հայտարարություն անեն»:
Նշենք, որ երեկ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ: Նա նշել էր, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Անդրադառնալով միասնական թեկնածուի ստեղծմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե դրա համար նախ պետք է յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին:
Աղբյուր՝ News.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014